ԿԳՄՍՆ-ի նոր նախաձեռնությունը. աշակերտները կայցելեն գիտական լաբորատորիաներ

Սիրելի դպրոցականներ, եթե սովորում եք 7-12-րդ դասարաններում և հետաքրքրվում եք գիտությամբ, հրավիրում եմ ինձ հետ միասին այցելել մեր գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ, զրուցել գիտնականների հետ, ծանոթանալ, թե ինչ ծրագրեր են իրականացնում, ինչ հետազոտություններով են զբաղվում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը։ «Մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են գրել [email protected] հասցեով։ Շատ լավ կլինի, եթե մի … Read more

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացնում է

ԿԸՀ-ն անկախ սահմանադրական մարմին է, որը պատասխանատու է ընտրությունների կազմակերպման և իրականացման համար։ Կոչ ենք անում զերծ մնալ ԿԸՀ պաշտոնական հարթակի ներքո քաղաքական բնույթի քննարկումներից։ Քաղաքական ցանկացած կոչերը կհեռացվեն, վիրավորանք, ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները՝ ևս։ Զգուշացումներից հետո նման վարքագիծ դրսևորող քաղաքացիները կզրկվեն մեր էջում մեկնաբանելու հնարավորությունից։ Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

2026-ին ռազմական ակադեմիան ավարտող մեր տղաները բնակարան կստանան. Պապիկյան

Սոցիալական երաշխիքները, բնակապահովումը կարևոր դեր ունեն զինվորական մասնագիտության ընտրության հարցում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ կից հրապարակելով տեսանյութ: «Մեր օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2026-ին ռազմական ակադեմիան ավարտող մեր տղաները կստանան բնակարան: Դա ենթադրում է, որ մինչև 80 քառակուսի մետր չափերով բնակարանը, որը կարող է արժենալ մինչև 35 միլիոն … Read more

Նիպահ վիրուսի հիմնական փոխանցող մրգակեր չղջիկները Հայաստանում տարածված չեն․ հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են․ ՀՎԿԱԿ

Նիպահ վիրուսով հարուցված հիվանդությունը նոր ի հայտ եկող զոոնոզ (մարդու և կենդանիների համար ընդհանուր) վարակ է: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից՝ հղում անելով ԱՀԿ-ին: «Վարակի հիմնական աղբյուր հանդիսանում են չղջիկները և խոզերը։ Մարդը կարող է վարակվել մրգակեր չղջիկների թքով և մեզով աղտոտված մրգերի և արմավենու հյութ օգտագործելիս, ինչպես նաև … Read more

Կառավարությունը մտադիր է լուծել խցանումների հարցը

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է երթևեկության խցանումների հարցին և հետաքրքրվել դրա ուղղությամբ իրականացվող աշխատանքներից: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ վարչապետի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խումբն արդեն երկու աշխատանքային հանդիպում է անցկացրել: Ըստ փոխվարչապետի՝ արձանագրվել են հիմնական անելիքները, որոնք կարող են առաջին փուլում էական նշանակություն ունենալ, որոշվել է երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ անելիքների … Read more

«Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու» համապատասխան ծառայողների կողմից դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացված հաղորդման համաձայն՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը քաղաքացիական գործի շրջանակներում 2026 թվականի հունվարի 16-ին տրված կատարողական թերթով արգելել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու … Read more

Սեյրան Օհանյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին: Սեյրան Օհանյանը կարեւորել է Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ հարաբերությունների զարգացումը տարբեր մակարդակներում՝ այդ առումով ընդգծելով խորհրդարանական բարեկամական խմբերի առանձնահատուկ դերը: Խմբակցության ղեկավարը երախտագիտություն է հայտնել շվեյցարական կողմին Հայաստանի համար կարեւոր եւ զգայուն … Read more

Ու՞մ է վերաբերելու երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու հնարավոր որոշումը

Հայաստանը և Թուրքիան քննարկում են երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու հարցը: Այսօր Կառավարության նիստից հետո ունեցած ճեպազրույցի ընթացքում ի պատասխան հարցին, թե ու՞մ է վերաբերում այս որոշումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը հայերի կամ թուրքերի մասին չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա ՀՀ քաղաքացի, որ հայ չէ, և կա նաև … Read more

Չարենցավանի համայնքային ոստիկանները Ալափարս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում հունվարի 26-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ալափարս գյուղի 53-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրանյութ։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Հետախուզվողը Գերմանիայի իրավասու մարմնի կողմից հանձնվել է ՀՀ-ին

Գերմանիայի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Ռ.Պ.-ն, ով մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեջ (Call center case), հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին:Iravaban.net-ը տեղեկանում է Դատախազությունից։ Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ռ.Պ.-ի … Read more