Հայաստանը և Թուրքիան քննարկում են երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու հարցը: Այսօր Կառավարության նիստից հետո ունեցած ճեպազրույցի ընթացքում ի պատասխան հարցին, թե ու՞մ է վերաբերում այս որոշումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը հայերի կամ թուրքերի մասին չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա ՀՀ քաղաքացի, որ հայ չէ, և կա նաև Թուրքիայի քաղաքացի, որ թուրք չէ:
«Օրինակ՝ Իսպանիայի, Վրաստանի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի քաղաքացիները կարող են անցնել [սահմանը], իսկ ՀՀ քաղաքացիները՝ առայժմ ոչ, բացի այն դեպքերից, երբ ունեն դիվանագիտական անձնագիր»,- նշեց վարչապետը: