Դեմ եմ և դատապարտում եմ. Տեր Սարգիս քահանա Սարգսյան

Ես`Տեր Սարգիս քահանա Սարգսյանս իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ և դատապարտում եմ Եկեղեցին և մեր հավատավոր ժողովրդին պառակտող այս կործանարար գործընթացը։ Տեր Սարգիս քահանա Սարգսյան

Իմ հավատարմությունն եմ հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետին. Տեր Հայկ քահանա Քոչարյան

Ես՝ Տեր Հայկ քահանա Քոչարյանս, իմ հավատարմությունն եմ հայտնում Աստվածահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Սուրբ Թադեոս ու Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների իրավահաջորդ գահակալ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետին։ Տեր Հայկ քահանա Քոչարյան

Դեմ եմ այս կործանարար գործընթացին. Տեր Եզնիկ քահան Գալստյան

Ես`Եզնիկ քահանա Գալստյանս իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին: Տեր Եզնիկ քահան Գալստյան

Կեղծ «բարենորոգություն» անվան տակ Եկեղեցին քանդվում է «փրկելու» անունով

20-րդ դարը ոչ միայն պատերազմների և գաղափարախոսությունների դար էր, այլ նաև մեծ հոգևոր փորձության շրջան։ Եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայ ազգի խիղճը, հանկարծ հայտնվեց ոչ միայն արտաքին ճնշումների տակ, այլ՝ առավել վտանգավորը՝ ներքին ապստամբության։ Եվ այդ ապստամբությունը շատ հաճախ կրում էր «բարենորոգման» դիմակ։ Բայց պատմությունը մի բան հստակ ցույց է տալիս․ ամեն վտանգավոր … Read more

13 քահանաներ միացան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը. վարչապետ

13 քահանաներ միացան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից։ «Ողջունում եմ այս հայտարարությունները։ Քահանա հայրեր, ես սա ընկալում եմ որպես ձեր անսասան հավատարմության արտահայտություն մեր տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ՀՀ-ին։ Ուզում եմ այս խիզախ քայլի համար շնորհակալություն … Read more

Արարատ քահանա Օրդոյանը ևս «բարենորոգիչ» դարձավ

Արարատյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արարատ քահանա Օրդոյանը 6-րդն է, որ այսօր միացավ տիրադավներին։ Նա գրել է. Ես՝ Արարատ քահանա Օրդոյանս, ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը և միանում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը։

Անահիտ Մանասյանն հանդիպել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահի հետ

Հունվարի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն հանդիպել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը և ընդգծել առկա խնդիրներին համատեղ լուծումներ մշակելու արդյունավետությունը։ … Read more

Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած 140 մլն ՀՀ դրամի գույքն օրինականացնելու մեջ․ պարզաբանում է քննիչը

Iravaban.net–ը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ մեկնարկում է «Հակակոռուպցիոն քննիչի դիտանկյունից» նոր նախագիծը, որը թույլ կտա բացահայտել և ճանաչել Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին։ Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է հանցավոր    ճանապարհով ձեռք բերած 140  մլն ՀՀ դրամի գույքն օրինականացնելու մեջ։ Iravaban.net–ի հետ զրույցում մանրամասնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Մարիամ Այդինյանը։ ՀՀ հակակոռուպցիոն … Read more

Թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հաց ուտելիս ծեծի է ենթարկվել

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր՝ ժամը 10:00-ի սահմաններում, Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից։ «Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և «Շտապօգնության ծառայության» մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է Ոստիկանություն։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն … Read more

58-ամյա տղամարդու բնակարանում և նկուղում հայտնաբերվել է ընդհանուր 68,4 գրամ կանեփանման զանգված

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Դալարիկ գյուղի 58-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունվարի 8-ին կատարված խուզարկությամբ 58-ամյա տղամարդու բնակարանում և նկուղում հայտնաբերվել է ընդհանուր 68,4 գրամ կանեփանման զանգված: Դալարիկցի տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:Կատարվում … Read more