58-ամյա տղամարդու բնակարանում և նկուղում հայտնաբերվել է ընդհանուր 68,4 գրամ կանեփանման զանգված

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Դալարիկ գյուղի 58-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունվարի 8-ին կատարված խուզարկությամբ 58-ամյա տղամարդու բնակարանում և նկուղում հայտնաբերվել է ընդհանուր 68,4 գրամ կանեփանման զանգված: Դալարիկցի տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment