Հունվարի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն հանդիպել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը և ընդգծել առկա խնդիրներին համատեղ լուծումներ մշակելու արդյունավետությունը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության պատրաստակամությունը։