ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2026 թվականի փետրվարի 2-ի Կ-13-Ա  կարգադրությունը, 2026 թվականի փետրվարի 4-7-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային ժողովից։

Նշենք որ հիշատակված հրամանը վերաբերում է պատվիրակություն Մոսկվա գործուղելուն։

Պաշտոնական այցով 2026 թվականի փետրվարի 4-7-ը Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) կլինի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.

Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Ազգային ժողովի գիտության, կրթության,    մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վաղարշակ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների    կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (փետրվարի 2-7-ը)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության     բաժնի    լուսանկարիչ  –   օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:

Leave a Comment