Ե՞րբ և ինչպե՞ս կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը․ Ավանեսյան

Առողջաահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակի մասին։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է նախարարի ֆեյսբուքյան էջից։

2025թ. դեկտեմբերի աշխատավարձի փոփոխությունը ապահովագրության համակարգի շահառուի Ձեր կարգավիճակի փոփոխության հիմք չէ: Այսինքն, եթե նոյեմբերին ձեր աշխատավարձը եղել է մինչև 200000 դրամ, ուստի ապահովագրության համակարգում ներառված չէիք, իսկ դեկտեմբերին հավելավճարներով Ձեր եկամուտը ավելին է կազմել, Դուք շարունակում եք պահել ապահովագրության շահառու չլինելու Ձեր կարգավիճակը: Եթե Ձեր աշխատավարձը 2026թ. հունվարին կազմել է 200001 դրամից ավելի, ապա փետրվարի եկամտահարկի հաշվետվությամբ մենք դա կտեսնենք, մարտին դրա համար կառաջանա ապահովագրության գումարը վճարելու պարտավորություն և դրա վճարման մասին տվյալը ստանալուց հետո, ապրիլի 1-ից կակտիվանա Ձեր կարգավիճակը:

Նախարարը նշել է, եթե ձեր 65 տարին լրանում է հունվարին, կամ ստանում եք որևէ կարգավիճակ, որը օրենքով հնարավորություն է տալիս պետության կողմից ապահովագրվելու (օրինակ` հաշմանդամության կարգ), ապա փետրվարի 1-ին մենք, հաշվի առնելով հունվարին տեղի ունեցած Ձեր կարգավիճակի փոփոխությունը, պետության կողմից ապահովագրավճարը վճարելու համար ներկայացնում ենք Ձեր տվյալները և մարտի 1-ից Ձեր ապահովագրության փաթեթը ակտիվանում է:

Leave a Comment