2025թ.-ին, 2024թ-ի համեմատ, Հայաստանից դեպի Եվրոպական Միություն արտահանումը աճել է 9,2%-ով․ Գևորգ Պապոյան

2025թ.-ին, 2024թ-ի համեմատ, Հայաստանից դեպի Եվրոպական Միություն արտահանումը աճել է 9,2%-ով՝ կազմելով 667․0 մլն ԱՄՆ դոլար (2024-ին կազմել է 610․7 մլն ԱՄՆ դոլար)։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան էջից։

«Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը պատճառել է 7.877.834 ՀՀ դրամ վնաս

Հունվարի  16-ին Հակակոռուպցիոն դատարան գործ է ստացվել մեղադրական եզրակացությամբ և նույն օրը մակագրվել դատավոր Լևոն Պետրոսյանին։ Գործով մեղադրյալ է հանդիսանում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Դեպքի հանգամանքները Թ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի՝ 2019 թվականի … Read more

Միքայել Սրբազանն իր օրը սկսում և ավարտում է հայ ժողովրդի բարօրությանն ուղղված աղոթքներով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող քաղբանտարկյալներ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Նարեկ Սամսոնյանին. հայտնել է Գառնիկ Դանիելյանը։ «Քիչ առաջ գործընկեր Աղվան Վարդանյանի հետ այցելեցինք «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Նարեկ Սամսոնյանին։ Միքայել Սրբազանն այս օրերին հետվիրահատական վերականգնողական փուլում է։ Սրբազանն իր ջերմ ողջույններն ու շնորհակալության խոսքն … Read more

Սա դանդաղ մարդասպանություն է. Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմումը ԱԱԾ-ի մեկուսարանից

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի օրվա իշխանությունների կամայական ցանկությամբ արդեն ավելի քան երեք ամիս է, ինչ զրկված եմ ազատությունից։ Բացի այն, որ Նիկոլ Փաշինյանի կամակատար իրավապահներն ու դատական իշխանության ներկայացուցիչները նպատակադրված կերպով խախտում են իմ և երկրի մյուս քաղբանտարկյալների իրավունքները՝ զրկելով մեզ բանտում տարրական պայմաններից, նրանք ջանք չեն խնայում կատարելագործելու մահվան այն գործիքակազմը, որը յուրովի օգտագործում են … Read more

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասված է․ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան ինստիտուտ) վերաբերյալ շրջանառվող լուրերի առնչությամբ հայտնում ենք, որ նշված հատվածը չի հանդիսանում հայկական կողմին պատկանող գույք։ Հարկ ենք համարում ընդգծել, որ Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանը և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը տարբեր իրավաբանական սուբյեկտներ են։ Միաժամանակ տեղեկացնում … Read more

Մարտի 1-ից Վրաստանում աշխատելու համար անհրաժեշտ կլինի հատուկ վիզա կամ բնակության թույլտվություն

Վրաստանում գտնվող օտարերկրացի քաղաքացիները պարտավոր կլինեն ստանալ D1 վիզա կամ ժամանակավոր բնակության թույլտվություն՝ աշխատանքի համար։ Վրաստանի աշխատանքային միգրացիայի մասին օրենսդրության փոփոխությունները ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից։ Այս փոփոխությունները խստացնում են օտարերկրացիների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների զբաղվածության կարգավորումները, հաղորդում է «Interpressnews»։ «Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ երկրում ցանկացած վճարովի աշխատանքի համար օտարերկրացիներին անհրաժեշտ … Read more

Փակ ճանապարհների պատճառով քննության չներկայացած դիմորդները փետրվարի վերջին կհանձնեն քննություն

Ձյան և բքի պատճառով Սիսիանի ավագ դպրոցից և քոլեջից մոտ 4 տասնյակ դիմորդ չի կարողացել ներկայանալ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն՝ այսօր մեկնարկած՝ ձմեռային միասնական քննությանը մասնակցելու: Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարությունից։ Քննական այդ կենտրոնում Հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությանը 158 հայտագրված դիմորդից ներկա է եղել 118-ը: … Read more

Ինչպե՞ս է իրականացվում Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումը

Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքը սահմանում է Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորման կարգը, ըստ այդմ՝ Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից՝ յուրաքանչյուր դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի համար առանձին տողով: Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումը պետք է իրականացվի այնպես, որ ապահովվեն նրանց բնականոն գործունեության համար անհրաժեշտ ծախսերը: … Read more

ՀՀ ՊՆ-ն հիշեցնում է, թե որ դեպքում է արգելվում ԶՈՒ զինանշանի օգտագործումը

Բանակի օրվան ընդառաջ՝ մի շարք տնտեսվարողներ տարբեր ապրանքատեսակների վաճառքի գործընթացում՝ լուսանկարներում և հոլովակներում, օգտագործում են ՀՀ ԶՈՒ զինանշանը: Iravaban.net-ը տեղեկանումմ է ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցնում է՝ ԶՈՒ զինանշանի օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից, անկախ դրանց գործունեության բնույթից կամ նպատակներից, առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է: ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է … Read more

Իշխանության մունետիկները սպառնալիքներ են հնչեցրել. Տիգրան Աբրահամյան

Իշխանության մունետիկները սպառնալիքներ են հնչեցրել Ոսկետափ գյուղում հոգևոր ծառայություն տանող Տեր Արտաշեսի նկատմամբ` Եկեղեցուց նրան հանելու և տեղում իրենց նախընտրությամբ գործելու նպատակով: Մասյացոտնի թեմի փոխանցմամբ, Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև … Read more