Չարենցավանի համայնքային ոստիկանները Ալափարս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում հունվարի 26-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ալափարս գյուղի 53-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրանյութ։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Հետախուզվողը Գերմանիայի իրավասու մարմնի կողմից հանձնվել է ՀՀ-ին

Գերմանիայի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Ռ.Պ.-ն, ով մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեջ (Call center case), հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին:Iravaban.net-ը տեղեկանում է Դատախազությունից։ Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ռ.Պ.-ի … Read more

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախորդ նախագահի հետ

Ստրասբուրգ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախորդ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Iravaban.net-ը տեղեկանում է Արտաքին գործերի նախարարությունից։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ-ից։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները: Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահի` Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին:

4 հետախուզվող է հայտնաբերվել oպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 26-ին բաժին է ներկայացել 29-ամյա մի երիտասարդ: Նա 2023 թ. հոկտեմբերի 24-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խմբի կազմում անձի առևանգման և զենքի գործադրմամբ ավազակության մեղադրանքներով. խափանման միջոցը՝ … Read more

Իրազեկում․ Փոփոխություններ են կատարվել ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման կարգում

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում այսուհետ կարող են ստանալ նաև մինչև 1944 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք․ փոխհատուցումը կտրամադրվի անկանխիկ եղանակով։  Iravaban.net-ը տեղեկանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Հիշեցնենք, որ ավանդատուն կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի … Read more

Կամո Ցուցուլյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քրեական ոստիկանության ծառայողների հետ

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 26-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Կամո Ցուցուլյանն իր խոսքում ընդգծել է, որ խորհրդակցության առանցքային նպատակը աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպումն է. մշտապես նոր մարտահրավերների առնչվող Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններում բարեփոխումները պետք է ծառայեն բացառապես իրենց … Read more

Մայիսի 4-ը ոչ աշխատանքային օր կլինի. այդ օրը կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը

Այս տարվա մայիսի 4-ի աշխատանքային օրը կտեղափոխվի ապրիլի 18, որը շաբաթ է: ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացրած որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։ Որոշման ընդունման պատճառը Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի անցկացումն է։ «Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել … Read more

Մայիսի 4-ը այս տարի ոչ աշխատանքային կլինի, այն կփոխարինվի ապրիլի 18-ին

Այս տարի  մայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինի, այս մասին որոշումը ընդունվեց այսօր անցկացված Կառավարության նիստում։ Մայիսի 4-ին Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի(ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով ներկայություն։ Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու … Read more

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ավելի քան 656 միլիոն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմին՝ ԵՔՄ գագաթնաժողովի կազմակերպման համար

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ավելի քան 656 միլիոն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմին՝ 2026թ. Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերման համար:  Այս մասին որոշումը ընդունվեց այսօր Կառավարության հերթական նիստում։ Գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվել է գնման ընթացակարգ, և կնքվել է պայմանագիր՝ ավելի քան … Read more