Ովքե՞ր ԱՄՆ վիզայի համար կարող են դիմել արտահերթ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը անդրադարձել է ԱՄՆ-ում  վիզայի արտահերթ դիմումներին։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ  2026թ․ ՖԻՖԱ-յի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք, ում անհրաժեշտ է ԱՄՆ վիզա, կարող են վիզայի հարցազրույցի օր ամրագրել Արտահերթ ժամադրության ամրագրման համակարգի միջոցով (FIFA PASS)։ Բոլոր դիմորդները, այդ թվում՝ նրանք, ովքեր ունեն առաջնության տոմս, պետք է կարողանան ապացուցել, որ համապատասխանում են … Read more

Բանկային գաղտնիք պարունակող տվյալների փոխանցումը կթվայնացվի

ՀՀ կառավարության որոշմամբ  բանկային և հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման գործընթացը կկազմակերպվի նաև էլեկտրոնային եղանակով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարության պաշտոնական էջից։ Ըստ հիմնավորման՝  Ներկայումս «Բանկային գաղտնիքի մասին օրենք»-ի կարգավորումների համաձայն՝ բանկերը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են բացառապես դատարանի որոշման հիման վրա՝ համապատասխանեցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին։ … Read more

Ոմն Նիկոլ Թորոսովիչ, ով դուրս էր եկել Հայ Առաքելական Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ. Նարեկ Կարապետյան

Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը, խոսելով եկեղեցու մասին, հիշել է 17-րդ դարը և այդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցուն: Ըստ նրա՝ այն ժամանակների հետ շատ նույնական բաներ կան։ Համաձայն եմ։ Դավրիժեցին գրել է ազգությամբ հայ ոմն Նիկոլ Թորոսովիչի մասին, ով դուրս էր եկել Հայ Առաքելական … Read more

Այս պահի դրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ակնհայտ մրցակից չի երևում. Ալեն Սիմոնյան

Իշխող ուժը մշտապես ամենամեծ և առաջին մրցակիցը համարում է ինքն իրեն. հայտարարել է Ալեն Սիմոնյանը։։ Այս պահի դրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ակնհայտ մրցակից չի երևում. հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ արդեն որոշակիանում են ընտրական ցուցակներն իրենց պոտենցիալ վարչապետի թեկնածուներով, և ով է, ըստ նրա, ՔՊ-ի հիմնական մրցակիցը։ … Read more

Մեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար․ պատրաստ ենք հենց վաղն էլ այն ստորագրել․ Պապոյան

Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, և հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել հենց վաղը. ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին,  թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում նշել է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը «ուղղված չէ»։ «Այստեղ նորություն չկա այն իմաստով, որ … Read more

ԱԽ քարտուղարը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան

Փետրվարի 14-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ ԱԽ քարտուղարը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ընդգծելով, որ նման ձևաչափով երկկողմ շփումները կարևոր դեր ունեն փոխվստահության ամրապնդման և բարիադրացիական հարաբերությունների զարգացման գործում։ Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին ներկայացրել է խաղաղության գործընթացի ընթացքը, … Read more

Քրեական վարույթ է նախաձեռնվել մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ

Մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագծի պատվիրման եւ ձեռքբերման ժամանակ հնարավոր հանցագործության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեում քննվող վարույթը նախաձեռնվել է պաշտոնական անփութության հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մաս)։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տրանսպորտի եւ մետրոյի ծրագրերի ղեկավար Տիգրան Մուշեղյանը պարզել է, որ մետրոյի … Read more

Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներին

Ինչպես երեկ հայտնել էին, Հայաստանում են գտնվում Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները։ Ներկայացուցիչները Հայաստան են այցելել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։ Այսօր՝ փետրվարի 14֊ին ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին, փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում … Read more

Արմեն Չիչոյանը, ներկայացրել է Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 13-ին ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Արմեն Չիչոյանը, ներկայացնելով Շիրակի մարզի դատախազության 2025 … Read more

ՊԵԿ նախագահի տեղակալը հյուրընկալել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հյուրընկալել է ՀՀ-ում  Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպումը կազմակերպվել է ՊԵԿ աշխատակիցների մասնակցությամբ, ովքեր Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում կմասնակցեն «Ֆինանսական հանցագործությունների քննության և թվային հետախուզության առաջադեմ մեթոդներ»խորագրով դասընթացին։ Քննարկման ընթացքում դեսպանը ներկայացրել է ծրագրի նպատակներն ու ակնկալիքները, անդրադարձ է կատարել … Read more