Կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝ մանկապարտեզի խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը, դռները չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, աշխատանքային մակերևույթները, սարքավորումները չեն պահվել նորոգ … Read more

Հայաստանում  ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանում  ԱՄՆ դեսպանությունից:

Երևանում այսօրվանից մեկնարկում է փոսային նորոգման լայնածավալ ծրագիր․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, գիտենք, որ այս պահին Երևանում առկա է փոսերի խնդիր, և դա ձեզ անհարմարություն է պատճառում։ Փոսերը հիմնականում առաջացել են ձմեռային սեզոնի ընթացքում՝ բազմակի սառչել–հալվել ցիկլերի, ճանապարհային ծածկի մեջ ջրի ներթափանցման և ձյան դեմ կիրառված աղի ազդեցության հետևանքով։ Ջուրը սառչելիս ընդլայնվում է, թուլացնում է ասֆալտի կառուցվածքը, իսկ … Read more

Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը վերանայելու անհրաժեշտություն է տեսնում։ Այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով տարբեր պաշտոնյաների և նրանց որդիների՝ բանակում ծառայած չլինելու վերաբերյալ հարցին։ «Նախ պետք է պարզվի՝ դա օրինական հիմքով է տեղի ունեցել, թե ոչ օրինական, որովհետև, եթե մարդն ունի ծառայության հետ անհամատեղելի հիվանդություն․․․ … Read more

Հայաստանն ու Իրանը բանակցում են Ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը

Թեհրան այցի մասով քննարկումներ ունենք, բանակցում ենք հնարավոր համաձայնագիրը։ Այս մասին այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին։ «Մենք քննարկումներ ունենք և բանակցում ենք հնարավոր համաձայնագիրը։ Երբ որ համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, բնականաբար, դրանից հետո պետք է ստորագրվի»,-ասել է Փաշինյանը։

Գործարկվել է Շրջակա միջավայրի նախարարության նոր պաշտոնական կայքը

Գործարկվել է նախարարության նոր պաշտոնական կայքը՝ https://env.gov.am/: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Այս նախաձեռնությունը Կառավարության որդեգրած թվայնացման և պետական կառավարման արդիականացման քաղաքականության հերթական կարևոր քայլն է՝ ուղղված պետություն–քաղաքացի կապի ամրապնդմանը, տեղեկատվության բաց և թափանցիկ ներկայացմանը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։ Նոր կայքի մշակման ընթացքում առաջնահերթ է համարվել բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հասանելիությունը․ … Read more

Ես թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին․ եթե հարկավոր լինի, միջոցներ կձեռնարկվեն․ Նիկոլ Փաշինյան

Ես թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Եթե հարկավոր լինի, միջոցներ կձեռնարկվեն, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը ՀԱԵ Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես ՀՀ-ի դեմ գործիք օգտագործելն է»,–նշել է Փաշինյանը։

Առավոտյան հարմարեցված բանալիով բացել են բնակարանի դուռը և գողացել ոսկյա զարդեր, ժամացույցներ ու 1900 եվրո

Բնակարանային գողության մասին հաղորդումը Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 28-ին։ Գյումրիի Շիրակացու փողոցում գտնվող տնակից գողացել էին հեռուստացույց և կենցաղային իրեր։Մեկնել էր Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվել էին անհրաժեշտ գործողություններ:Փետրվարի 3-ին ստացվեց հավաստի տեղեկություն, որ բնակարանային գողությունը կատարել են 23-24 … Read more

Գլխավոր դատախազը հանձնարարել է ակտիվացնել Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի օտարված գույքերը պետությանը վերադարձնելու, ապօրինի կառուցված շինություններն ապամոնտաժելու աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 13-ին ամփոփվել են Գեղարքունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:   Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանը, մարզի դատախազության դատախազները, այլք: Iravaban.net-ը տեղեկանում … Read more

Փոփոխություններ կկատարվեն Աշխատանքային օրենսգրքում

Փոփոխությունների նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների անխափան ընթացքը՝ հաշվի առնելով այն, որ դեռևս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր: