Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը անդրադարձել է ԱՄՆ-ում վիզայի արտահերթ դիմումներին։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ 2026թ․ ՖԻՖԱ-յի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք, ում անհրաժեշտ է ԱՄՆ վիզա, կարող են վիզայի հարցազրույցի օր ամրագրել Արտահերթ ժամադրության ամրագրման համակարգի միջոցով (FIFA PASS)։ Բոլոր դիմորդները, այդ թվում՝ նրանք, ովքեր ունեն առաջնության տոմս, պետք է կարողանան ապացուցել, որ համապատասխանում են վիզա ստանալու պահանջներին։
Ամրագրե՛ք ձեր հարցազրույցի օրը հիմա, որպեսզի պատրաստ լինեք ձեր ճամփորդությանն այս ամռանը։