Ինչպես երեկ հայտնել էին, Հայաստանում են գտնվում Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները։
Ներկայացուցիչները Հայաստան են այցելել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։ Այսօր՝ փետրվարի 14֊ին ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին, փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերին։