Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար կատարվել է հոգեհանգստյան կարգ

Փետրվարի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում՝ Հանգստյան ժամերգության ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված սումգայիթյան ջարդերի զոհերի։ Եկեղեցականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված կոտորածի ենթարկված անմեղ հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար։

Ransomware. Ինչպես հանցագործները արգելափակում են Ձեր ֆայլերը․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Ransomware-ը վնասաբեր ծրագրի տեսակ է, որը հայտնվելով ձեր համակարգչում կամ հեռախոսում, արգելափակում է բոլոր ֆայլերը (լուսանկարներ, փաստաթղթեր, տեսանյութեր և այլն)։ Դրանից հետո հանցագործները ձեզնից պահանջում են գումար (սովորաբար կրիպտոակտիվների տեսքով) ֆայլերը «բացելու» համար։ Նմանատիպ վնասաբեր ծրագրերը հիմանականում հայտնվում ձեզ մոտ հետևյալ դեպքերում ⏺Կասկածելի նամակներ. Երբ բացում եք անծանոթ կցված ֆայլերը (օրինակ՝ «Հաշիվ-ապրանքագիր.pdf.exe»):⏺«Կոտրած» (Cracked) ծրագրեր. … Read more

Տան տիրոջ բացակայության ընթացքում կոտրել են տան պատուհանն ու գողացել 9 հազար դոլար

Այս տարվա հունվարի 26-ին Առինջ գյուղի մի բնակիչ ահազանգել էր Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ իր բացակայության ընթացքում կոտրել են տան պատուհանն ու գողացել 9 հազար դոլար։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկում էին բացահայտմանն … Read more

Փաստաբանի աշխատանքը միայն իրավաբանական գիտելիք չէ, այլ նաև մարդկային պատասխանատվություն․ Էրիկ Ալեքսանյան

«Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» Հատուկ նախագծի շրջանակներում Iravaban.net-ի զրուցակիցը «Ալեքսանյան լոու» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան Էրիկ Ալեքսանյանն է։ Խոսել ենք ընկերության համար կարևոր սկզբունքներից, հատուկ հնչեղություն ունեցող գործերի վարման դժվարություններին և ոչ միայն։ -Պարոն Ալեքսանյան, պատմեք Ալեքսանյան Լոուֆիրմ փաստաբանական ընկերության մասին, երբ է այն հիմնադրվել, հատկապես ի՞նչ գործերով է զբաղվում։ -Շնորհակալ եմ հարցի համար, ֆորմալ իմաստով … Read more

Հայաստանում սպառողների իրավունքները կպաշտպանվեն ԵՄ չափանիշներով

Սպառողների իրավունքների պաշտպանության եւ  գովազդի ոլորտներում ունենալու ենք այնպիսի պաշտպանություն, ինչպիսին Եվրոպական միությունում է, բայց դրա համար պետք է լինելու ջանք եւ որոշակի մոտեցումների փոփոխություն: Եթե մենք ուզում ենք լինի այնպես, ինչպես ԵՄ երկրներում է, դրա համար պետք է մեզանից յուրաքանչյուրը փոխվի, այդ թվում նաեւ՝ տնտեսավարողները: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ … Read more

Այս օրերին հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին. ՀՀ ԱԳՆ

1988 թվականին Ադրբեջանական ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։ Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելու մասին չէ։ Այն վերահաստատում է մեր համատեղ պատասխանատվությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով, միաժամանակ անսասան աշխատելով … Read more

Մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին. ԱՄՆ դեսպանություն

Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին: Today, we join with Armenians mourning and acknowledging all who lost their lives in Sumgait in 1988.

ՆԳՆ-ը չի աջակցում ֆիլմարտադրական նախագծերին, եթե չունեն դրական եզրակացություն

ՆԳ նախարարի պաշտոնավարումից ի վեր աջակցում ենք միայն այն նախագծերին, որոնք ստացել են ԿԳՄՍ նախարարության մասնագիտական դրական եզրակացությունը։ Այս մասին գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «ՆԳ նախարարի պաշտոնավարումից ի վեր աջակցում ենք միայն այն նախագծերին, որոնք ստացել են ԿԳՄՍ նախարարության մասնագիտական դրական եզրակացությունը Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպություններից ստանում է դիմումներ՝ … Read more