Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևան քաղաքի Թատերական փողոց թիվ 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքի դադարեցման պահանջով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 24-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է … Read more

Ահա սա՛ է ադրբեջանցիների՝ կովկասյան թաթարների, պատկերացրած իրական խաղաղությունը. Ստեփան Հասան-Ջալալյան

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԹՇՆԱՄԻՆ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ՎԱԽԵՆԱ ՄԵԶԱՆԻՑ, ԻՆՉՊԵՍ ԱՅՍՕՐ Է ՎԱԽԵՆՈւՄ» 2026թ. փետրվարի 26-ին՝ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կողմից հորինված, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակի օրը, Իլհամ Ալիևն, Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության հինավուրց հայկական բնակավայրում՝ Իվանյանում, մասնավորապես, հայտարարել է. «…թշնամին միշտ պետք է վախենա մեզանից, ինչպես այսօր է վախենում։ Հենց այդ վախի … Read more

Մի շարք հատվածներում ավտոճանապարհները փակ են

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու, Սյունիքի մարզերի, Վեդի-Լանջառ ավտոճանապարհները, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորանները, Կարբի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ընկած հատվածը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը փակ են … Read more

Նիկոլ Փաշինյանը գիտության ֆինանսավորման ցուցանիշներն է ներկայացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը։ «Շատ կարևոր է արձանագրել, թե վերջին տարիներին ինչ է տեղի ունեցել Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորման հետ և պետք է արձանագրեմ, որ 2025 թվականին 2017 թվականի համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումը աճել է համարյա երեք անգամ՝ 2,8 անգամ կամ 180%-ով։ 2017 թվականի 14.3 … Read more

Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը մինչև հիմա չի փոխվել. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 38 տարի առաջ՝ փետրվարի 27–29-ը, Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները ջարդ կազմակերպեցին հայերի նկատմամբ, ինչի հետևանքով ոչ միայն մեծաթիվ զոհեր եղան, այլև հարյուրավոր մարդիկ խոշտանգվեցին, բռնաբարվեցին և ծանր կտտանքների ենթարկվեցին. մի քանի տասնյակ հազար հայեր ստիպված լքեցին իրենց տներն ու բնակավայրերը։ Ադրբեջանական վայրագությունները համակարգված բնույթ էին կրում՝ … Read more

ԱՄՆ-ն Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների

ArmeniaSputnik-ի տեղեկություններով՝ օրերս Երևանում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից ժամանած Boeing 767-300 ինքնաթիռը. հենց դրանով են տեղափոխել տեղահանվածներին: ArmeniaSputnik-ին Հայաստանի ՆԳՆ-ից հաստատել են քաղաքացիների ժամանումը, սակայն չեն նշել նրանց թիվը՝ պարզաբանելով, որ այժմ սահմանվում է նրանց իրավական կարգավիճակը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ-ից, միջանկյալ վայրէջք կատարել Բուխարեստում, որից հետո ժամանել է Երևան: Այնուհետև նույն ինքնաթիռը … Read more

Կբարձրանան Մասիս համայնքում գործող բոլոր նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը. Մասիսի համայնքապետ

Մասիս համայնքի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների հարգելի աշխատակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ սույն թվականի ապրիլի 1-ից կբարձրանան Մասիս համայնքում գործող բոլոր նախադպրոցական (մանկապարտեզների) և արտադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը՝ 15-20 տոկոսով։ Այս մասին գրել է Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը: «Շնորհակալություն բոլոր այն մասնագետներին, ովքեր ամեն օր իրենց աշխատանքով ներդրում են ունենում մեր երեխաների … Read more

Լավ էլի, Արմեն Սարգսյան. իսկապե՞ս. Հակոբ Բադալյան

Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել լոսանջելեսյան հեռուստաընկերություններից մեկին, ինչպես հայտնում է Մեդիամաքսը, որտեղ արտահայտել է հետեւյալ միտքը, թե խաղաղությունը պետք էր կնքել 1996-97 թվականներին: «Այդ պահը Հայաստանի հզորության գագաթնակետն էր։ Խաղաղությունը պետք էր կնքել հենց այն ժամանակ։ Երբ ես որպես վարչապետ այցով եկա ԱՄՆ, Զբիգնեւ Բժեզինսկին ինձ հրավիրեց ելույթ ունենալ իր կենտրոնում։ … Read more

Կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կnտորածի զnհերի հոգիների խաղաղության համար. Մայր Աթոռ

Փետրվարի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում՝ Հանգստյան ժամերգության ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված սումգայիթյան ջարդերի զոհերի։ Եկեղեցականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված կոտորածի ենթարկված անմեղ հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար։ Requiem Service Held for the … Read more

Ընդդիմության միավորումը ազգի փրկության խնդիր է. Սամվել Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է հարցին, թե ինչպես է գնահատում ընդդիմության շրջանում տիրող իրավիճակը: ՛՛Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է: Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ … Read more