Նիկոլ Փաշինյանը գիտության ֆինանսավորման ցուցանիշներն է ներկայացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը։

«Շատ կարևոր է արձանագրել, թե վերջին տարիներին ինչ է տեղի ունեցել Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորման հետ և պետք է արձանագրեմ, որ 2025 թվականին 2017 թվականի համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումը աճել է համարյա երեք անգամ՝ 2,8 անգամ կամ 180%-ով։ 2017 թվականի 14.3 միլիարդի դիմաց դառնալով 2025 թվականին արդեն փաստացի 42 միլիարդ դրամ։ Ինչի՞ վրա է ծախսվել այս գումարները։ Երկու բանի՝ աշխատավարձերի բարձրացման՝ ատեստավորման միջոցով և սարքերի, սարքավորումների ձեռք բերման», ֊ ասել է վարչապետը։

Նա նաև ներկայացրել է աշխատավարձերի հետ կապված ցուցանիշներ։

Օրինակ լաբարանտ կամ ճարտարագետի աշխատավարձը 67000 նախկինի փոխարեն դարձել է 138.000 դրամ, այսինքն կրկնակի աճել է։ Ավագ լաբարանտի աշխատավարձը 76.000-ից դարձել է 179.000 դրամ, կրկնակից ավել աճել, կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 85.000 դրամից դարձել է 210.000 դրամ, կրկնակից ավել աճել է, գիտաշխատողի աշխատավարձը։ Սրանք գիտական հաստատությունների տարբեր կարգավիճակներ են աշխատողների։ Գիտաշխատողի աշխատավարձը 90,000 դրամից դարձել է 276,000 դրամ, այսինքն եռապատկվել է, ավագ գիտաշխատողի աշխատավարձը 99,000 դրամից դարձել է 343,000 դրամ, այսինքն ավելի քան եռապատկվել է, առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 114,000 դրամից դարձել է 443,000 դրամ, գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 138000 դրամից դարձել է 552000 դրամ, քառապատկվել է։

Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 129000 դրամից դարձել է 410000 դրամ, ավելի քան եռապատկվել է։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 141000 դրամից դարձել է 477000 դրամ, ավելի քան եռապատկվել է։ Շատ կարևոր է նաև արձանագրել, որ 2021-ից 25 թվականներին գրեթե 20 միլիարդ դրամ է տրամադրվել գիտական ոլորտի սարքեր, սարքավորումներ ձեռք բերելու համար, որոնք տրամադրվել են տարբեր գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի և այս ձեռքբերումների թագն ու պսակը, իհարկե Երևանի պետական համալսարանի համար պետական բյուջեի միջոցներով ձեռք բերված արհեստական բանականության կենտրոնն է, սուպեր համակարգիչը, որի համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 3.7 միլիարդ դրամ։

Այսինքն սա այն աշխատանքներն էր ամենաերևացող, որոնք տեղի են ունեցել գիտության ոլորտում և հարկ եմ համարում կիսել ձեզ հետ, որովհետև համոզված եմ, որ շատերդ պարզապես չգիտեք դրա դրա մասին, որովհետև շատերը չէ, որ խոսում են սրա մասին, իհարկե լավ կլիներ, որ խոսեին, բայց բայց եթե նույնիսկ ուրիշները չխոսեն, մենք անպայման այս տեղեկատվությունը կկիսենք ձեզ հետ, լավ եղեք», ամփոփել է Նիկոլ Փաշինյանը։

Leave a Comment