Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ ուժգնության հարվածներով, եթե Իրանը կյանքի կոչի սեփական սպառնալիքները

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ ուժգնության հարվածներով, եթե Իրանը կյանքի կոչի սեփական սպառնալիքները։

«Իրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր շատ ուժեղ հարված է հասցնելու, ավելի ուժեղ, քան երբևէ: Ավելի լավ է՝ նման բան չանեն, որովհետև եթե անեն, մենք այնպիսի ուժգնության հարվածներ ենք հասցնելու, ինչպիսիք նախկինում երբեք չեն եղել», -այս մասին գրել է Թրամփը Truth Social-ում:

Ավելի վաղ Իրանի Խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը կշարունակեն հարվածել տարածաշրջանում ամերիկյան ու իսրայելական օբյեկտներին։

Leave a Comment