Աբու Դաբին պատրաստ է վճարել քաղաքում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը

Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը. հյուրանոցների կողմից կապահովվի անվճար կեցություն և սնունդ։ Այս մասին հայտնում է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ Համապատասխան հաշիվ-ապրանքագրերը պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ 📧[email protected]։ Լրացուցիչ հարցերի համար անհրաժեշտ է կապվել հետևյալ հեռախոսահամարով՝ 📞+97126576283։ Սա չի տարածվում այն ուղևորների վրա, որոնք ժամանել են Աբու Դաբի, … Read more

Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ միանում է Իրանի դեմ պատերազմին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։ Որոշումն ընդունվել է իրանական ուժերի կողմից իր տարածքում գտնվող ամերիկյան բազայի և մայրաքաղաքի ռմբակոծությունից հետո։ Հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվում է. այսօր իրանական հրթիռներ են արձակվել Օմանի թիրախների ուղղությամբ, որը քիչ թե շատ չեզոք դիրքորոշում ուներ։ Հարված է հասցվել Կիպրոսում գտնվող բրիտանական բազաներին։ … Read more

Իսրայելը հայտարարել է, որ սպանել է Իրանի 40 բարձրաստիճան զինվորականների

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մարտի 1-ին հայտարարել է, որ իր հասցրած ավիահարվածների հետևանքով սպանվել է 40 իրանցի բարձրաստիճան զինվորական, այդ թվում՝ շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Պրեվենտիվ օպերացիայի մեկնարկից ի վեր Իսրայելի ռազմաօդային ուժերը սպանել են 40 բարձրաստիճան հրամանատարի։ Սա պատմական հարված է, որը հնարավոր է դարձել ԻՊԲ հետախուզության շնորհիվ», – ասվում է ԻՊԲ հայտարարության … Read more

Այաթոլլա Ալիռեզա Արաֆին կլինի Իրանի ժամանակավոր գերագույն առաջնորդը․ ISNA

Իրանի բարձրաստիճան հոգևորականներից այաթոլլա Ալիռեզա Արաֆին կլինի Իրանի ժամանակավոր գերագույն առաջնորդը Ալի Խամենեիի սպանությունից հետո։Այս մասին հաղորդել է Իրանի պետական ​​ISNA լրատվական գործակալությունը։ Այաթոլլա Ալիռեզա Արաֆին նշանակվել է ժամանակավոր ղեկավար խորհրդի իրավաբան անդամ, ով պատասխանատու է գերագույն առաջնորդի պարտականությունները կատարելու համար անցումային շրջանում` մինչև Իրանի սահմանադրական գործընթացի համաձայն իրավահաջորդի ընտրությունը։ Իրանի սահմանադրական մեխանիզմի համաձայն՝ … Read more

Այսօր մենք ոգեկոչում ենք Մարտի 1-ի զոհերի հիշատակը. Մեսրոպ Առաքելյան

Այսօր մենք ոգեկոչում ենք Մարտի 1-ի զոհերի հիշատակը՝ նրանց կյանքը, կիսատված ճանապարհը և այն խոր ցավը, որը հետք է թողել մեր հասարակության վրա։ Միաժամանակ հստակ և աներկբա հայտարարում ենք՝ նման ողբերգությունները մեր երկրում այլևս երբեք չպետք է կրկնվեն։ Պետությունը պարտավոր է կանգնել յուրաքանչյուր քաղաքացու կողքին, պաշտպանել նրա կյանքն ու արժանապատվությունը, և որևէ քաղաքական շահագրգռվածություն չի … Read more

Իրանը հենց այս պահին ենթարկվում է զանգվածային հրետակոծության. «կուկուռուզ ու պէռաշկի». Արման Աբովյան

Իրանը հենց այս պահին ենթարկվում է զանգվածային հրետակոծության։ Ի պատասխան՝ Իրանի ռազմաօդային ուժերը ռմբակոծում են Իսրայելը, ԱՄԷ-ն, Քաթարը, Բահրեյնը խ, Օմանը և Սաուդյան Արաբիան։ Իրավիճակը չափազանց լարված է և ունի էսկալացիայի միտում։ Իրանի հետ սահմանակից բոլոր երկրները առավելագույնս ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում իրենց դաշնակիցների հետ։ Բացի, իհարկե, Հայաստանի իշխանություններից։ Հայաստանի իշխանությունները «կուկուռուզ … Read more

Մերձավոր Արևելքի օդանավակայանները փակել են օդերը

Մերձավոր Արևելքի օդանավակայանները մարտի 1-ին փակ են Իրանի շուրջ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնում է France 24-ը, Իսրայելը, Կատարը, Սիրիան, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Բահրեյնը և Միացյալ Արաբական Էմիրությունները փակել են իրենց օդային տարածքը։ Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ մնացել են օդանավակայաններում։ Emirates Airlines-ը դադարեցրել է Դուբայից և դեպի Դուբայ բոլոր չվերթները։ Qatar Airways-ի տվյալներով՝ Կատարի … Read more

Իրաքում եռօրյա սուգ է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահվան առնչությամբ

Իրաքում եռօրյա սուգ է հայտարարել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահվան առնչությամբ։ Իրանի կառավարության խոսնակ Բասեմ ալ-Ավադին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «խորը վշտով մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ազնիվ ժողովրդին և ամբողջ մուսուլմանական աշխարհին» Խամենեիի՝ «ակնհայտ ագրեսիայի» հետևանքով սպանվելուց հետո։ Նա ասել է, որ կառավարությունը հայտարարել է եռօրյա սուգ՝ կոչ … Read more

Իսրայելի հարվածը Մինաբի աղջիկների դպրոցին․ զոհերի թիվը հասել է 148-ի

Իրանի դատախազության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով զոհվել է 148 մարդ, 95-ը վիրավորվել է։Այս մասին մարտի 1-ին հայտնել է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Մինաբի շրջանային դատախազը հայտարարել է, որ զոհվածների մեծ մասը դպրոցի աշակերտուհիներ են։ Զոհվել են նաև դպրոցի աշխատակիցներ և ծնողներ։ Ըստ իշխանությունների՝ Իսրայելը … Read more