Իսրայելը հայտարարել է, որ սպանել է Իրանի 40 բարձրաստիճան զինվորականների

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մարտի 1-ին հայտարարել է, որ իր հասցրած ավիահարվածների հետևանքով սպանվել է 40 իրանցի բարձրաստիճան զինվորական, այդ թվում՝ շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։

«Պրեվենտիվ օպերացիայի մեկնարկից ի վեր Իսրայելի ռազմաօդային ուժերը սպանել են 40 բարձրաստիճան հրամանատարի։ Սա պատմական հարված է, որը հնարավոր է դարձել ԻՊԲ հետախուզության շնորհիվ», – ասվում է ԻՊԲ հայտարարության մեջ։

ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը նշել է, որ իսրայելական կործանիչները սպանել են Իրանի անվտանգության յոթ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք հավաքվել էին Թեհրանի մի քանի վայրերում։ ԻՊԲ-ն պնդում է, որ սպանել է «իրանական ղեկավարության բարձրաստիճան զինվորականների մեծ մասին»։

«Նրանք սպանվել են առաջին հարվածի ժամանակ՝ մեկ րոպեի ընթացքում», – նշել է ՑԱԽԱԼ-ը։

Իրանական իշխանությունները դեռևս չեն հայտնել, թե քանի բարձրաստիճան զինվորական է սպանվել Իսրայելի հարվածների հետևանքով։ Պաշտոնական Թեհրանը հաստատել է, որ սպանվել են Գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին ու պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։

 

Leave a Comment