Իսրայելի հարվածը Մինաբի աղջիկների դպրոցին․ զոհերի թիվը հասել է 148-ի

Իրանի դատախազության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով զոհվել է 148 մարդ, 95-ը վիրավորվել է։Այս մասին մարտի 1-ին հայտնել է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Մինաբի շրջանային դատախազը հայտարարել է, որ զոհվածների մեծ մասը դպրոցի աշակերտուհիներ են։ Զոհվել են նաև դպրոցի աշխատակիցներ և ծնողներ։

Ըստ իշխանությունների՝ Իսրայելը դպրոցի վրա հարձակվել է փետրվարի 28-ի առավոտյան։

 

Leave a Comment