Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։
Ավելի ուշ Վլադիմիր Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է,- «Առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու եմ նաև խորհրդարանական գործունեությունս»։