Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Թաշչյանը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ինստիտուտի տարածած հայտարարությունից։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ որոշումը կայացվել է Հոգաբարձուների խորհրդի՝ օրերս տեղի ունեցած արտահերթ նիստին, և Թաշչյանը այսօրվանից անցել է պարտականությունների կատարմանը: