ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նոյեմբերի 28-ի հրամանով Լեռնիկ Վարդանյանը նշանակվել է Վեդիի քննչական բաժնի պետ։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։
Արդարադատության առաջին դասի խորհրդական Լեռնիկ Լյուդվիգի Վարդանյանին նշանակել Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ (գլխավոր 3-րդ)՝ հանելով հայաստանի հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներից՝ 2025 թվականի դեկտեմբերի 01-ից։
Աշխատավարձը սահմանել համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի։