Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ reuters

«Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի հետ «իրական խաղաղություն» է հաստատվել, սակայն պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը»։ Ադրբեջանի և Հայաստանի միջև այժմ «իրական խաղաղություն» է, և տասնամյակներ տևած հակամարտությունից հետո երկու երկրները վերականգնում են առևտրատնտեսական կապերը, Reuters-ի փոխանցմամբ, օկուպացված Շուշիում անցկացված ֆորումի շրջանակում, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ … Read more

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների մասին

Իրանի Ահվազ և Չաբահար քաղաքներում պայթյուններ են որոտացել, հաղորդում է Mehr-ը: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների մասին։ Նշենք, որ արդեն մի քանի օր է ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցնում՝ ԱՄՆ-ն Իրանին, իսկ Իրանը տարածաշրջանում ԱՄՆ բազաներին։

Հայ ռազմագերու կյանքը վտանգված է. ընտանիքի անդամները ահազանգում են

Ադրբեջանական բանտում պահվող հայ ռազմագերից Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր ահազանգեր են հնչում։ Փաստաբանի հրապարակած բժշկական տվյալները վկայում են առողջական լուրջ խնդիրների մասին, միաժամանակ ընտանիքը պնդում է՝ ամիսներ շարունակ չի կարողանում հստակ տեղեկություններ ստանալ նրա առողջական վիճակի և բուժման վերաբերյալ։ Թե ինչ են պատմում ընտանիքի անդամները և որքանո՞վ են այս դեպքում արդյունավետ միջազգային իրավական … Read more

Նոր Սահմանդրությունում ԵՄ-ին անդամակցությունը ամրագրել որպես ուղենիշ. Արամ Սարգսյանի առաջարկը

«Հեռանկար»-ի տաղավարում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, թե իրենք քննարկել և եկել են այն եզրահանգման, որ առաջարկելու են նոր Սահմանադրության տեքստում ԵՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար ամրագրել որպես ուղենիշ: Արամ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ԹՐԻՓՓ նախագծին և ԽՍՀՄ-ում ծնված Կոնստանտին Սոկոլովին ԹՐԻՓՓ-ի հիմնադրամի ղեկավար նշանակելու ԱՄՆ Պետդեպի որոշմանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Զախարովա. Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-17-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Հուլիսի 16-17-ը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նա բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար … Read more

Իրանը այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի. Բաղայի

Իրանը այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի և կենտրոնանում է պաշտպանության վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նա նաև ընդգծել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը «ներկայացնում է փոխադարձ պարտավորությունների մի ամբողջություն»։ «Մյուս կողմի խախտումների դեպքում Թեհրանը նույնպես կխուսափի իր պարտավորությունները կատարելուց և ապագայում կհետևի նույն … Read more

Իրանը կարձագանքի երկրի հարավարևելյան հատվածի վրա ԱՄՆ-ի հարձակմանը

Իրանի բանակը հայտարարել է, որ Իրանը կպատասխանի երկրի հարավ-արևելքում ԱՄՆ-ի հարձակմանը, ինչի հետևանքով զոհվել է յոթ զինծառայող։ «Իրանական բանակը այլ զինված ուժերի աջակցությամբ վճռական պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեսիային»,-հաղորդել է պետական ​​հեռարձակող IRIB-ը՝ վկայակոչելով իրանական բանակի հայտարարությունը։ Իրանի զինվորականները ավելի վաղ հայտնել էին, որ չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ-ն արձակել է 13 հրթիռ՝ հարվածելով Իրանի հարավ-արևելքում գտնվող Բեմպուրում … Read more

Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում։ ԱՊԱ-ի մոսկովյան թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում։ Զախարովան նշել է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցեր։

Երևանի կենտրոնում օդը՝ թույլատրելիից ավելի աղտոտված • Tribune.am

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 8-14-ը, ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, ունեցել է հետևյալ պատկերը․ «Փոշու պարունակությունը գերազանցել է Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ հուլիսի 14-ին, Շենգավիթում` հուլիսի 3-ին, Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ հուլիսի 8-9-ը, Կենտրոնում՝ հուլիսի 9-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել, Շենգավիթում` չի … Read more

ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների նոր ալիք է սկսել

ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների նոր ալիք է սկսել, այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը: Հարվածները նախատեսված են հետագայում նվազեցնելու այն ռազմական կարողությունները, որոնք իրանական ուժերն օգտագործել են Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության վրա հարձակվելու համար: Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե Իրանը չնստի բանակցությունների սեղանի շուրջ, ԱՄՆ-ն կոչնչացնի  բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները: