ԵՄ-ն կարող է զրկել Վրաստանին ազատ վիզայի ռեժիմից • Tribune.am

Եվրամիությունը զգուշացրել է Վրաստանի իշխանություններին, որ Բրյուսելի կողմից առաջ քաշված մի շարք պայմանները չկատարելու՝ մասնավորաբար բողոքի ակցիաների դատապարտված մասնակիցներին ազատ չարձակելու դեպքում, երկիրը կարող է զրկվել ԵՄ երկրների հետ ազատ վիզային ռեժիմից։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Այս մասին փոխանցում  է Ազատությունը: Նրա խոսքով՝ այսօր … Read more

Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Դիտում ՝ 21 553 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իրազեկում է՝ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: «Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում: Կիսվել սոց․ ցանցերում

Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել шրտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Դիտում ՝ 21 528 Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Կիսվել սոց․ ցանցերում

ԱՄՆ-ն սահմանափակվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ

Հիմք ընդունելով 2025թ․ հունիսի 9-ից (արևելյան ժամանակով` ժամը 00:01-ից) գործող Նախագահական հրամանագիրը, ըստ որի սահմանափակվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ՝ երկիրը օտարերկրյա ահաբեկիչներից, ինչպես նաև ազգային և հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու համար, ԱՄՆ լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր՝ առաջնորդվելով ԱՄՆ ազգային և … Read more

Եթե վիզա ստանալիս ստել եք, կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի. Դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է, թե ինչը կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ «Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի»,- նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսապանության էջում։

Հարցազրույցի ամրագրման համար նախկինում օգտագործվող համակարգն ապաակտիվացված է․ ԱՄՆ դեսպանատուն

Ս․թ․ մայիսի 30-ից Միացյալ Նահանգների դեսպանատունը գործարկելու է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգ: Այս մասին հայտոնւմ են ԱՄՆ դեսպանությունից: Հարցազրույցի ամրագրման համար նախկինում օգտագործվող համակարգն ապաակտիվացված է։ Կայքէջը հասանելի է միայն ընթերցման ռեժիմով, հետևաբար դրա միջոցով այլևս հնարավոր չէ․ • Հարցազրույցի օր ամրագրել, • … Read more