Էրեբունու թաղամասի բազմաթիվ հասցեներ դեռ հոսանքազրկված են. ՀԷՑ-ը ժամկետ է հրապարակել

«Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները։ Այս մասին հայտնում են ՀԷՑ ընկերությունից։ Ընկերությունից հայտնում են, որ ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ինտենսիվ աշխատանքներ է տանում «Վարդաշեն» … Read more

«Մի վթար վերացնել 2 օր չեն կարողանում»․ Մարինա Թագակչյան

29 Դեկտեմբերի, 2025 Հաղորդավարուհի, երգահան Մարինա Թագակչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր․ արդեն 36 ժամ առանց էլեկտրաէներգիայի մնացած Էրեբունի համայնքն ամանորի նախաշեմին։ Էս դարում, որ ռոբոտն է վիրահատություն կատարում, մի վթար վերացնել 2 օր չեն կարողանում։ Բա թե ձյունն էր մեղավոր։ Ձմեռային անվադող եք պահանջում, բայց հնադարյան, փտած սարքավորումներով ու սնուցող մալուխներով … Read more

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ Shamshyan.com

Դեկտեմբեր 28,2025 22:23 Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Վահան Գ․-ի վարած «Toyota Alphard» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Գեղամ Պ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, … Read more

«Toyota»-ն բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորիստին

28 Դեկտեմբերի, 2025 Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Մարտիրոս բնակավայրի սկզբնամասում Երևանի բնակիչ 43-ամյա Սիմոն Հ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող թրթուրավոր տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորի վարորդ, Վայոց ձորի մարզի բնակիչ 64-ամյա Արմեն Ղ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի … Read more

Շիրակում երթուղային միկրոավտոբուս է վթարվել – Live News

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Արտաշես Սարիբեկյանը, իր վարած Գյումրի-Շիրակ-Կամո գյուղերի երթուղային միկրոավտոբուսով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։Վթարի հետևանքով ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Ալլա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։Վիրավորին առաջինն … Read more

Աբովյանում չորս ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

20 Դեկտեմբերի, 2025 Դեկտեմբերի 20-ին, ժամը 12։02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «KIA», «Hongqi» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը … Read more

Ավտոբուսի մասնակցությամբ հերթական վթարն է եղել. վիրավոր կա

19 Դեկտեմբերի, 2025 Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Երևանի բնակիչ 59-ամյա Արմեն Ա․-ի վարած թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արտակ Գ․-ի վարած «Mustang» մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Դավիթ Հ․-ի վարած «Volkswagen» … Read more

Վթար՝ Երևանում. կամազը բախվել է բետոնե պատնեշին՝ կողաշրջվել. տուժած կա

19 Դեկտեմբերի, 2025 Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:10-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի աղբատարը Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե պատնեշին, ապա վերգետնյա կամրջի բետոնե սյանն ու կողաշրջվել: Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: … Read more

Երևանում ավտոբուսը հետըթնաց շարժվելով՝ հայտնվել է ձորակում

19 Դեկտեմբերի, 2025 Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը վարորդը մեքենան կայանել է, ապա իջել: Աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդը սուրճ է գնել և այդ ժամանակ նկատել է, որ ավտոբուսը հետըթնաց շարժվում է՝ կոտրելով գազախողովակներ ու հայտնվում է ձորակում: … Read more

Խոշոր ավտովթար է եղել Իջևանի գինու գործարանի դիմաց

16 Դեկտեմբերի, 2025 Դեկտեմբերի 16-ին, ժամը 19։50-ի սահմաններում Իջևան քաղաքի Երևանյան փողոցում, Իջևանի գինու գործարանի դիմաց բախվել են «Honda» մակնիշի և «Priora» մակնիշի ավտոմեքենաները։ «Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության … Read more