Մայրիկներին ձերբակալում են, երեխաները հայտնվում են դատարանում մայրիկի հետ, փոփոխությունն է միակ ելքը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հրապարակել է կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի և նրա փոքրիկի տեսանյութը և գրել. «Հայաստան, Փաշինյանի կառավարման վերջին տարին: Մայրիկներին ձերբակալում են, երեխաները հայտնվում են դատարանում մայրիկի հետ: Փոփոխությունն է միակ ելքը»։  Հիշեցնենք, որ Ղումաշյանը նախօրեին ձերբակալվել էր։ Մինչ դատարանում քննվում էր նրա խափանման միջոցի միջնորդությունը,  նրա 2 ամսական երեխային տարել … Read more

Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն: Դատարանը մերժեց տնային կալանքի քննիչի միջնորդությունը: Հիշեցնենք՝ իրավապահ մարմինները քննարկում էին Ղումաշյանին մեղադրանք առաջադրելու հարցը՝ «բարեգործությանն առնչվող հոդվածով»։ Նշենք, որ Գոհար Ղումաշյանը մանկահասակ երեխայի մայր է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նաև ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը։ 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է: «Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը հոդվածով»,– @ArmeniaSputnik–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։