TRIPP-ի միջոցով Հայաստանում կներդրվի 5 միլիարդ դոլարի կապիտալ․ Վենս

TRIPP հիմնադրամի միջոցով Հայաստան կներդրվի զգալի մասնավոր կապիտալ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ վարչապետ Փաշինյանի հետ մամուլի համատեղ հայտարարության ժամին։ «Սկզբնական ներդրումը կազմում է 5 միլիարդ դոլար, իսկ երկրորդ փուլի համար նախատեսվում է լրացուցիչ 4 միլիարդ դոլար։ Հաստատվել է նաև 11 միլիոն դոլարի արժողությամբ անօդաչու հետախուզական տեխնոլոգիաների վաճառքը Հայաստանին»։

Փաշինյանն ու Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն: Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ընդլայնված կազմերով հանդիպումից հետո։

Փաշինյանն ու Վենսը առանձնազրույց են ունեցել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Նախագահական նստավայրում նրան դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը և Վենսը դիմավորման արարողությունից հետո առանձնազրույց են ունեցել։

ԱՄՆ փոխնագահը Երևանում է – Yerevan Today

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ինքնաթիռը ժամանել է Հայաստան։ Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով: Նա քիչ անց կգնա Բաղրամյան 26` հանդիպելու Հայաստանի վարչապետ Նիկոլ … Read more

Վարչաբենդի պարտությունը և՛ մարտի դաշտում, և՛ դիվանագիտական (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանը։  Հարցազրույցը՝ տեսանյութում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱՄՆ փոխնախագահի այցով պայմանավորված՝ նախագահականի դիմաց ակցիա է

  ՀՀ նախագահի նստավայրի մոտ տեղի է ունենում հավաք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Հավաքը կազմակերպվում է ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այդ կարևոր հարցին հրավիրելու նպատակով։ «Մենք պարտավոր ենք հստակ և միասնական ուժով բարձրաձայնել, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է անհապաղ և … Read more

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը բաց նամակով դիմել է Ջեյ Դի Վենսին

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը բաց նամակով դիմել է Ջեյ Դի Վենսին. «Մեծարգո Ջ․ Դ․ ՎենսինԱմերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահին Ձերդ Գերազանցություն, Գրում եմ Ձեզ՝ որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խորհրդարանի նախագահ՝ անդրադառնալու հումանիտար ծանր անարդարության և հրատապ քաղաքական պատասխանատվության խնդրին: 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը բռնի տեղահանվեց իր հայրենի օրրանից: Սա ոչ թե … Read more

ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան փոխնախագահ Վենսի այցից առաջ

ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան փոխնախագահ Վենսի այցից առաջ.  Armenia Sputnik-ը հաշվել է դրանց թիվը: Գործնականում բոլոր չվերթերն իրականացրել են Boeing C-17A Globemaster III մինչև 77,5 տոննա ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռով։ Բացի այդ, Երևան և Բաքու են թռել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների ուժերի համար նախատեսված մասնագիտացված ռազմատրանսպորտային ինքնաթիռներ՝ Lockheed Martin MC-130J … Read more

Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը

Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը. Christian Solidarity International (CSI)-ն է հայտնում: Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր գտնվում է Հայաստանում և շուտով կայցելի Ադրբեջան։ Անցյալ շաբաթ CSI-ին հաջողվեց բանտում այցելել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա կողմից ստորագրված նամակ ստացանք` փոխանցելու ԱՄՆ փոխնախագահին։ Վենսի աշխատակազմը հաստատել է նամակի ստացումը և հայտնել … Read more

ԱՄՆ փոխնախագահ Վենսը հնարավորություն ունի ապահովելու մեր բոլոր գերիների անհապաղ ազատ արձակումը հենց իր այցի ժամանակ

Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես մասնակցելու եմ այսօրվա հավաքին՝ ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում՝ ԱԳՆ նախկին շենքի դիմաց: ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի առթիվ պետք է նրա ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք հատկապես գերիների ազատ արձակման և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա:ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի ապահովելու մեր … Read more