Սոնա Մնացականյանին հարվածելիս Փաշինյանի շարասյունը չի կանգնել, որ օգնի, և դա փաստ է․ փաստաբան

Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենան վրաերթի է ենթարկում հղի Սոնա Մնացականյանին, շարասյան որևէ մեքենա չի կանգնում՝ օգնություն ցուցաբերելու տուժողին։ Շարասյունը նույն արագությամբ շարունակում է ընթացքը։ Այս մասին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» (ՔԻՀԿ) «Քաղաքացին և անարդարադատությունը Հայաստանում. Սոնա Մնացականյանի մահվան 4 տարին» թեմայով քննարկմանը։ «Պարոնյան-Լեո խաչմերուկում՝ թույլատրելի հատվածում, հատուկ դրա համար նախատեսված … Read more