Անչափահաս աղջկա առևանգման և սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու գործով անցնում է նաև Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը

Անչափահաս աղջկան առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած Ն.Ղ.-ի (Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Նարեկ Ղուկասյանը-խմբ.), Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ս.Ս.-ի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի մայիսի 8-ին կայացրել է մեղադրական վերդիկտ՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: … Read more

Գյումրիում 8 տարվա մեջ մի բնակարան կառուցե՞լ են. Վարդան Ղուկասյան

«38-40 տարի ժողովուրդը տնակների մեջ է, էդքան փողին տուն առնեին, տային, պրծնեինք էդ խնդրից։ Մի ժամվա համար այդքան բան արեցին, որքանո՞վ էր ճիշտ»,- այսօր դատական նիստից առաջ ասել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալավ երեկ Ֆրանսիայի նախագահի այցի առթիվ Գյումրիում կազմակերպված համերգին: «50 տոկոսն աղքատության մեջ է ապրում էդ քաղաքում: 8 տարվա մեջ մի … Read more

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանը մերժեց նրա փաստաբանների միջնորդությունը։ Հիշեցնենք, որ 2025թ․ հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան, ապա դեկտեմբերի 17-ին երկարաձգել նրա կալանքը: Քննչական կոմիտեի հաղորդագրության … Read more

Գնա՛, Նիկոլ ջան, գնա, պրծնենք քեզնից, շառ. Վարդան Ղուկասյան

Պիղատոսները շատ են, որոնք Աստծու դատաստանին կարժանանան, բան չկա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13–ին, դատավարության ավարչտից հետո լրագրողներին հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ «Գիտեն, թե էդպես է, արեցին ու գնացին։ Համբերեք, համբերեք»,–ասաց նա։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք աջակցում է Սամվել Կարապետյանին, Ղուկասյանն ասաց. «Հետո անպայման կասեմ, բայց որ միանշանակ ընդդիմությանն եմ պաշտպանելու, դա ՓԱՍՏ Է։ … Read more

Վարդան Ղուկասյանի պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց փոխել նրա խափանման միջոց կալանքը

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց փոխել նրա խափանման միջոց կալանքը։ Հանրային մեղադրողը, սակայն, հայտարարել է, որ համաձայն չէ պաշտպանների հետ։ Պատճառներից մեկն այն է, որ վկաների հարցաքննությունն ավարտված չէ, 11 վկա դեռ չի հարցաքննվել:

Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց – Live News

Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով: Չնայած պաշտպանների միջնորդությանը՝ կիրառել տնային կալանք և 20 մլն դրամ գրավ, դատարանը հակված էր մեղադրող կողմի փաստարկներին: Հիշեցնենք, որ 65-ամյա Ղուկասյանը մեղադրվում է կաշառքի, խուլիգանության, լիազորությունների չարաշահման և փողերի լվացման մեջ: Նա հինգերորդ ամիսն է՝ գտնվում է անազատության մեջ և պնդում է, որ հետապնդվում է … Read more

Վարդան Ղուկասյանի կալանքը երկարացվեց ևս 2 ամսով

Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգել է ևս 2 ամիս ժամկետով։ Նրան թույլ կտան բուզժննում անցնել ԲԿ-ում։ Վարդան Ղուկասյանը մեղադրվում է քաղաքի ճարտարապետի միջոցով Գյումրիի քաղաքացուց նրա կառուցած ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու համար: Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հալալ էղնի ձեզ, խաշ էին դրել. Վարդան Ղուկասյանը՝ դատարանում • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Վարդան Ղուկասյանին հարկադրաբար դատարան կներկայացնեն

12 Փետրվարի, 2026 Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հարկադրաբար դատարան կներկայացնեն։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր  Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, որոշեց դատական սանկցիա կիրառել Ղուկասյանի նկատմամբ՝ հարկադրաբար դատական նիստին ներկայացնելու վերաբերյալ՝ բավարարելով հանրային մեղադրողների միջնորդությունը։ Գրում է Փաստինֆոն.  Այսօրվա նիստին Վարդան Ղուկասյանը չէր ներկայացել, դատարան դիմում  էր ներկայացրել՝ խնդրելով իր բացակայությունը ճանաչել հարգելի և հայտնելով, որ տևական ժամանակ է, … Read more

Այսօր շարունակվում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը

Այսօր՝ փետրվարի 6-ին շարունակվում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը և ևս 7 հոգի, այդ թվում՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ձերբակալվել են 4 մլն դրամ կաշառք ստանալու համար: Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 1999-2012 թվականներին Գյումրու քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի … Read more