Հայաստանի թերթաքարային ռեսուրսների նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունն ունի բավական երկար պատմություն. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց մասին շատերն արդեն հասցրել են մոռանալ։Մինչդեռ Հայաստանի թերթաքարային ռեսուրսների նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունն ունի բավական երկար պատմություն։ Դեռևս 1995թ-ին «Էներգետիկա» նպատակային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց իրականացնել … Read more

Կովկասի նշանակությունը աճում է. քաղաքագետ

Քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է. «ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնությունը ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության վրա։ Ծովային շրջափակման վերացումը, իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը, իրանական ֆինանսական ակտիվների առնվազն կեսի ապասառեցումը և մի շարք այլ գործոններ անխուսափելիորեն կազդեն Մեծ Մերձավոր Արևելքում ամերիկյան ներկայության տրամաբանության վրա՝ ներառյալ Կովկասը։ Թեհրանը կարող է վերաիմաստավորել TRIPP նախագիծը … Read more

ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան

Քաղաքագետ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ դիտարկվում են երկու, առաջին հայացքից իրարից անջատ սյուժեներ՝ ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը՝ ուղղված Թուրքիայի ու Արևելյան Եվրոպայի էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը, ակնհայտ է դառնում ավելի խորքային միտում։Էներգետիկ ենթակառուցվածքը գնալով ավելի բացահայտ կերպով վերածվում է ռազմական պլանավորման և ազդեցության գործիքի։ Թուրքիան լայնորեն ներգրավված … Read more

Հայաստանը գործող իշխանությունների շնորհիվ ներգրավվել է աշխարհաքաղաքական մեգախաղացողների բախման մեջ. փորձագետ

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը՝ նաև ԵՄ-ԱՄՆ շահերի բախման կենտրոնում․Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը գործող իշխանությունների շնորհիվ ներգրավվել է աշխարհաքաղաքական մեգախաղացողների բախման մեջ:Ինչ խոսք, դա այսպես է: Սակայն այդ թեզը հնչեցողներն առավելապես ի նկատի ունեն Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը, մինչդեռ դա մակերեսային մոտեցում է: Ընթացող աշխարհաքաղաքական անտագոնիզմը շատ ավելի խորն է ու … Read more

Գիտե՞ք ինչ է սա նշանակում. Թուրքիա՞ եք գյուղմթերք արտահանելու. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «Ռուսաստանը մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից ներմուծվող պտղաբանջարեղենային արտադրանքի ներմուծումը, հայտնել է Ռոսսելխոզնադզորը։ https://livenews.am/2026/411387/28/16/36/ Թուրքիա՞ եք գյուղմթերք արտահանելու՝ մեծ դժվարությամբ գործող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով:Օկ: Պարզապես հիշեցնեմ, որ Թուրքիան Եվրոպայում բացարձակ առաջատար է գյուղատնտեսական արտադրության ծավալով: 2023 թ․ տվյալներով այն կազմել է 68,9 մլրդ ԱՄՆ դոլար։ Գյուղատնտեսությունը … Read more

Արդյո՞ք ՀՀ-ն կկարողանա ապահովել սեփական էներգետիկ անվտանգությունն ու սոցիալ-տնտեսական կայունությունը. Վահե Դավթյան

«Փաստորեն, Մոսկվան առաջին անգամ այսքան բաց տեքստով կապեց Հայաստանի եվրոպական նկրտումները հնարավոր էներգետիկ հետևանքների հետ»,-քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը՝ շարունակելով. «Ի՞նչ ունենք մենք չոր մնացորդում: Ադրբեջանից գազի հնարավոր մատակարարումները մինչ օրս ավելի շատ քաղաքական վարկած են, քան իրատեսական ենթակառուցվածքային սցենար։ Խորհրդային տարիներին գործող Իջևան-Ղազախ գազատարը չի վերականգնվել, իսկ նման նախագծի տեխնիկական ու ներդրումային համակարգային … Read more

Ադրբեջանական գազը կարող է վերածվել Հայաստանի նկատմամբ քաղաքական ազդեցության գործիքի. Դավթյան

Ռուսական գործոնը շարունակում է առանցքային դեր ունենալ Հայաստանի էներգետիկ համակարգում, և ներկայումս այն շրջանցելն անհնար է՝ հաշվի առնելով առկա ենթակառուցվածքային կախվածությունները։ Alpha News-ի հետ զրույցում ասել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։ Նրա խոսքով՝ քանի դեռ պաշտոնական Երևանը չի բարձրացնում գազատրանսպորտային համակարգի սեփականության փոփոխության հարցը, նոր էներգետիկ քաղաքականության շրջանակում ռուսական գործոնը շրջանցելու հնարավորությունները գործնականում բացակայում … Read more

ՔՊ-ի մոլդովական պատրանքները․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է․ «Հայաստանի ու Մոլդվովայի միջև զուգահեռների անցկացումն ավելի ինստիտուցիոնալ բնույթ է ստանում: Դրանք անց են կացվում ոչ միայն մեդիա ու փորձագիտական դաշտում, այլ նաև պաշտոնատար անձանց կողմից: ՔՊ-ն մոլդովական մոդելը փորձում է ներկայացնել որպես հաջողված օրինակ՝ «ռուսական ազդեցությունից ազատվելու» և «արևմտյան ինտեգրման» տեսանկյունից։ Բայց իրականում խոսքը ոչ թե … Read more

Փաշինյանի հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ ժխտման միջոցով. քաղաքագետ

Երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական էքստազի մեջ բղավում է, թե Արցախը «երբեք հայկական չի եղել», որովհետև «մենք այնտեղ ոչինչ չենք կառուցել՝ ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ, ոչ գործարան», դա պարզապես քաղաքական մանիպուլյացիա չէ։ Դա իրականության հսկայական շերտի ժխտում է։Այս մասին գրել է քաղաքագետ Վահե Դավթյանը. Մի շարք սոցիալ-տնտեսական ցուցանիշներով Արցախը Հարավային Կովկասում ցուցադրում էր տնտեսական աճի ամենաբարձր … Read more

Ակտիվ փորձեր են արվում Հայաստանը ներառել Միջին միջանցքում․ Վահե Դավթյան

Այսօր շատ ակտիվ փորձեր են արվում Հայաստանը ներառելու Միջին միջանցքում։ Այս մասին Alpha Media Center-ում անցկացված «Ինչպե՞ս պահպանել սուբյեկտայնությունը նոր միջանցքների դարաշրջանում» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։ «Այսօր, ըստ էության, շատ ակտիվ փորձ է արվում Հայաստանը ներառել Միջին միջանցքում, և դա արտացոլվում է ինչպես աշխարհագրական ռազմավարակ պլանավորման մակարդակում, այնպես … Read more