Գործ ունենք խոսքի ազատության տոտալ բռնաբարության հետ. Աստղիկ Մաթեւոսյան

Անհապաղ արձագանքել Նարեկ Սամսոնյանի հացադուլի պահանջին. այն է՝ անհապաղ ազատ արձակել Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին ապօրինի կալանքից: Առավել հրատապություն դրսեւորել Նարեկ Սամսոնյանի հարցում, որը արդեն 6-րդ օրն է, գտնվում է հացադուլում: Այսօր այս բովանդակությամբ ու պահանջով նամակներ են փոխանցվել ԵԽ, ՄԱԿ երեւանյան գրասենյակներին ու մի շարք օտարերկրյա դեսպաներին: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր … Read more

Բագրատ սրբազանը բանտարկվեց՝ որպես ընդդիմության միասնական առաջնորդ, խաղադաշտից դուրս հանվելու համար. իրավապաշտպան

Միջազգային կառույցների դուռը գալ ու նամակներ փոխանցելը խոսում է այն մասին, որ հենց ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի. Նաիրա Կարապետյան -Նարեկ Սամսոնյանի հացադուլը առաջին հերթին ի պաշտպանություն ժողովրդավարության է: Եվ այսօր միջազգային կառույցների դուռը գալ ու նամակներ փոխանցելը խոսում է այն մասին, որ հենց ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի: Կարող է տպավորություն լինի, որ եկել ենք աջակցելու … Read more

Հայաստանում ոչ թե կա ժողովրդավարության բաստիոն, այլ ժողովրդավարության սպանության բաստիոն. Շարմազանով

– Ակնհայտ է՝ արեւմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին եւ նիկոլիզմի ռեժիմը կանաչ լույս ունի լռեցնելու ժողովրդավարական ու ազգային գործիչներին: Ես մեծ ակնկալիք չունեմ արեւմտյան որեւէ կառույցից, ինձ համար քաղաքական առումով նրանք մեռած են, բայց դեռ թաղած չեն,- այսօր ի պաշտպանություն «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի բողոքի ակցիայի ժամանակ ԵԽ գրասենյակի … Read more

Նարեկ Սամսոնյանը գնացել է այդ քայլին, որովհետեւ Հայաստանում չկա արդարադատություն. Աննա Մկրտչյան

-Նարեկն էլ, Վազգենն էլ ամուր են, կամային են, ոչ մի վայրկյան չեն նահանջել, նույնիսկ այս բռնաճնշումների ազդեցության տակ: Շատ լավ հասկանալով՝ առաջին անգամ, երբ Նիկոլի հեղինակազրկված իրավապահները գետնին տապալելով՝ նրանց տարել էին քրեակատարողական հիմնարկ, դրանից հետո էլ չեն ընկրկել իրենց ճշմարտության ու պայքարի մեջ: Լավ հասկանում էին՝ աղդամցի Ալենը կլիներ, թե մի հատ Նիկոլի բանդայից … Read more

2018-ից առաջ ՀՀ որեւէ ընդդիմադիր գործչի մազը ծռվում էր, միջազգային կառույցները այնպիսի աղմուկ էին բարձրացնում, կարծես ՀՀ-ում Իդի Ամինի ռեժիմն էր հաստատված. Ֆիդանյան

«Անտիֆեյքի» աշխատակազմն այսօր ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակների բողոքի ցույցը շարունակեց ԵԽ գրասենյակի դիմաց: -Նրանց կալանքը երկարաձգվեց եւս երեք ամսով: Ի սկզբանե այդ քրեական գործը շինծու էր ու քաղաքական հստակ նպատակադրումներով՝ լռեցնել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին: Նրանք դասական քաղբանտարկյալներ են, որովհետեւ կալանավորվել են իրենց ազատ կամարտահայտության ու քաղաքական դիրքորոշման համար,- ԵԽ … Read more

Միգուցե սա «Իրական Հայաստանի» նմա՞ն է, միգուցե ե՞ս եմ սխալ տեսնում կամ միգուցե իմ բոլոր տեսած բանտախցերը հենց այդպիսի՞ն են եղել. Նարեկ Սամսոնյան

Հացադուլ, օր 6-րդ. 6-րդ պատժախուցն իր «կենդանական աշխարհով» Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից: Ինչպես արդեն շատերդ տեղյակ եք, դատախազ Հայկ Ավետյանի և, ըստ մամուլի հրապարակումների, քրեական գործի սպառնալիքի տակ հայտնված դատավոր Մանվել Շահվերդյանի ուղիղ պատասխանատվությամբ ես ու ընկերս՝ Վազգեն Սաղաթելյանը, ակնհայտ ապօրինի կալանքի տակ ենք գտնվում և ես ամսի 9-ից գտնվում եմ անժամկետ հացադուլի մեջ։ Այսօր … Read more

Ժողովրդավարական պետություններում մեդիադեմքերին չեն կալանավորում խոսքի համար, չեն կալանավորում «հետույք» բառի համար. Ֆիդանյանը՝ ԱՄՆ դեսպանին

-2025 թվականի նոյեմբերին կրկին այստեղ էինք, որ ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրենք Հայաստանում փաշինյանական վարչախմբի կողմից հերթական խայտառակ ապօրինության վրա. «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի խայտառակ կալանավորմանը,– այսօր ԱՄՆ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Անտիֆեյքի» լրագրող Դավիթ Ֆիդանյանը: Ֆիդանյանը դիմելով ԱՄՆ դեսպանին՝ հայտարարեց, որ նրա … Read more

ԵՄ-ը պարտավոր է դադարել լռել, որովհետեւ լռությունը հանցակցություն է. Դավիթ Ֆիդանյան

-Ընդամենը վերջերս մենք ֆիքսեցինք իշխող ռեժիմի կցորդ հանդիսացող դատարանի հերթական ապօրինի որոշումը կապված «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ: Դատարանը հերթական անգամ երկարացրեց նրանց կալանքը՝ այս անգամ երեք ամսով: Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլ: Այսօր Հայաստանում կա քաղբանտարկյալ, որն այս պահին գտնվում է հացադուլի մեջ եւ կիրակի օրը տեղեկություն տարածվեց, … Read more

Վստահ հայտարարում եմ՝ 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններն արդեն կեղծված են. քաղաքագետ

-Հացադուլ հայտարարելու Նարեկ Սամսոնյանի որոշումը ճարահատյալ քայլ էր,- այսօր ԵՄ դեսպանության դիմաց կազմակերպված ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Այսինքն՝ ի՞նչ պետք է աներ, նստեր, սպասեր, որ 5 ամիս հետո ընտրություններ լինեին, ինչ-որ բա՞ն փոխվեր…Նա այլ տարբերակ չուներ, ընտրել է իր համար հասանելի պայքարի միակ տարբերակը։ Դա ուղիղ կոչ է նաեւ մեր … Read more

Պայքարը չի կարող լինել մեկուսի։ Պայքարը պահանջում է համախմբում. AntiFake.am

Քաղաքական կոչ՝ ընդդիմադիր ուժերին, մեդիագործիչներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և շահագրգիռ այլ կողմերին Հունվարի 10-ին, AntiFake.am-ի թիմն ակցիա իրականացրեց Ազատության հրապարակում, որի ընթացքում անդրադարձավ 2026 թվականի հունվարի 9-ին փաշինյանական ռեժիմին կցորդ հանդիսացող դատարանի՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքը երեք ամսով երկարաձգելու որոշմանը, ինչպես նաև Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարած անժամկետ … Read more