«Նոան» պարտության մատնեց Լեհաստանի չեմպիոնին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Արաբական Միացյալ Էմիրություններում ստուգողական հանդիպում անցկացրեց Լեհաստանի չեմպիոն «Լեխի» հետ։ Երեւանյան թիմը հաղթեց 1:0 հաշվով։ Միակ գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան։ «Նոան» ու «Լեխը» դուրս են եկել Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ։ «Նոայի» մրցակիցը կլինի հոլանդական «ԱԶ Ալկմարը», «Լեխինը»՝ Ֆինլանդիայի «ԿուՊՍ»-ը։ Հետևեք մեզ՝ այստեղ

Ի՞նչ մարզաձևով է 8 տարի զբաղվել Արման Ծառուկյանը բացի ըմբշամարտից

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը պատմել է տափօղակով հոկեյի հանդեպ իր վաղեմի նախասիրության մասին։ «9-ից 17 տարեկանում հոկեյ եմ խաղացել։ Իսկ 6-ից 9 տարեկանում զբաղվել եմ ազատ ոճի ըմբշամարտով։ Հոկեյն ինձ մոտ ավելի լավ էր ստացվում, քան ըմբշամարտը։ Ցանկանում էի պրոֆեսիոնալ հոկեյիստ դառնալ և դրանով գումար վաստակել։ Հետագայում ըմբշամարտին անցնելը նման … Read more

Մյունխենի «Բավարիան» պարտություն կրեց «Աուգսբուրգից»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 19-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» «Ալիանս Արենայում» անակնկալ պարտություն կրեց «Աուգսբուրգից» (1-2)։ Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեցին մյունխենցիները․ աչքի ընկավ ճապոնացի պաշտպան Հիրոկի Իտոն։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ 75-րդ րոպեին, Արթուր Չավեսը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ արդեն 81-րդ րոպեին Հան-Նոա Մոսենգոն խփեց հյուրերի հաղթական գոլը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։ … Read more

Հայաստանի չեմպիոն «Նոան» հաղթել է Պոզնանի «Լեխին»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Այսօր` հունվարի 24-ին, Հայաստանի չեմպիոն «Նոան» ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական հանդիպում անցկացրեց Պոզնանի «Լեխի» հետ։ Ստուգատեսն ավարտվեց Սանդրո Պերկովիրի գլխավորած թիմի հաղթանակով։ «Նոան» հաղթական գնդակը խփեց երկրորդ խաղակեսին ավելացված րոպեին։ Գոլով աչքի ընկավ Հելդեր Ֆերեյրան։ Հաջորդ ընկերական հանդիպումը կկայանա հունվարի 31-ին, իսկ մրցակիցը կլինի Մոսկվայի «Լոկոմոտիվը»։ Հետևեք մեզ՝ այստեղ

Արմանի մասնակցությամբ մի քանի միջադեպ է եղել. նա տիտղոսի համար պայքшրելու հնարավորություն ուներ․ UFC-ի նախագահը պատասխանել է Ծառուկյանին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  UFC-ի գործադիր տնօրեն Դանա Ուայթը մեկնաբանել է թեթև քաշային կարգում ժամանակավոր տիտղոսի համար Ջասթին Գեյջի-Փեդի Փիմբլեթ զույգի ընտրությունը, որը կայացվել է ի վնաս դիվիզիոնի առաջին համար Արման Ծառուկյանի։ Հիշեցնենք, որ Փիմբլեթի և Գեյջիի մենամարտը գլխավորելու է UFC 324 մրցաշարը, որը կայանալու է հունվարի 25-ին։ «Արմանի մասնակցությամբ մի քանի միջադեպ է … Read more

Մարտինեսը հայտարարել է, որ պատրաստ է Ռոնալդուին դուրս թողնել մեկնարկային կազմից, եթե դա անհրաժեշտ լինի հավաքականին

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտարարել է, որ պատրաստ է թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին դուրս թողնել մեկնարկային կազմից, եթե դա մարտավարական նկատառումներով անհրաժեշտ լինի հավաքականին։ Նա ընդգծել է, որ իր գերխնդիրը թիմային հաջողությունն է։ «Դա իմ աշխատանքի անբաժանելի մասն է։ Ես զբաղեցնում եմ այս պաշտոնն արդեն երեք տարի։ Առաջնայինը թիմի հաղթանակն է և … Read more

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս հաղթել է Մալմյոյին․ Եվրոպա լիգայի արդյունքները

Եվրոպա լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում սերբական «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության է հասել շվեդական «Մալմյոյի» նկատմամբ։ Հաղթական գոլը 16-րդ րոպեին Մարկո Արնաուտովիչի փոխանցումից հետո խփել է Վասիլիե Կոստովը։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Բելգրադը ներկայացնող ակումբի կազմում խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և անցկացրել է ամբողջական հանդիպում։ Լիգայի … Read more

Հիանալի է մրցաշարն այսպես սկսելը. Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ում տարած պատմական հաղթանակը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի առաջին տուրում աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի նկատմամբ տարած պատմական հաղթանակը (2-1)։ «Շատ երջանիկ եմ, որ առաջին խաղում հաղթեցինք նման ուժեղ մրցակցի։ Հիանալի է մրցաշարն այսպես սկսելը։ Հուսով եմ՝ կշարունակենք նույն ոգով։ Մեր նպատակն է հաղթել նաև հաջորդ երկու … Read more

39-ամյա Էդին Ջեկոն նոր ակումբ ունի

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի փորձառու հարձակվող Էդին Ջեկոն կարիերան կշարունակի Գերմանիայում։ 39-ամյա հարձակվողը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Շալկեի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ջեկոն «Շալկեում» կկրի 10 համարի մարզաշապիկը։ Գելզենկիրխենը ներկայացնող ակումբն այժմ հանդես է գալիս Բունդեսլիգա 2-ում և 18 տուրերից հետո վաստակած 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ջեկոն նախորդ … Read more

Ալոնսոն մարզչական աշխատանքի վերադառնալու նոր տարբերակ ունի

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» և Լևերկուզենի «Բայերի» նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին հրավիրելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Այնտրախտի» սպորտային տնօրեն Մարկուս Կրյոշեն մտադիր է հանդիպում անցկացնել իսպանացի մասնագետի հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունը։ Պարբերականը չի բացառում, որ Ալոնսոն կարող է մերժել ֆրանկֆուրտյան ակումբի առաջարկը՝ նախապատվությունը տալով թոփ ակումբներից … Read more