39-ամյա Էդին Ջեկոն նոր ակումբ ունի

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի փորձառու հարձակվող Էդին Ջեկոն կարիերան կշարունակի Գերմանիայում։

39-ամյա հարձակվողը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Շալկեի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ջեկոն «Շալկեում» կկրի 10 համարի մարզաշապիկը։

Գելզենկիրխենը ներկայացնող ակումբն այժմ հանդես է գալիս Բունդեսլիգա 2-ում և 18 տուրերից հետո վաստակած 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ջեկոն նախորդ տարվանից հանդես էր գալիս իտալական «Ֆիորենտինայում», որի կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment