Ալոնսոն մարզչական աշխատանքի վերադառնալու նոր տարբերակ ունի

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» և Լևերկուզենի «Բայերի» նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին հրավիրելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Այնտրախտի» սպորտային տնօրեն Մարկուս Կրյոշեն մտադիր է հանդիպում անցկացնել իսպանացի մասնագետի հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունը։ Պարբերականը չի բացառում, որ Ալոնսոն կարող է մերժել ֆրանկֆուրտյան ակումբի առաջարկը՝ նախապատվությունը տալով թոփ ակումբներից ակնկալվող առաջարկներին։

Հիշեցնենք, որ իսպանացին 2022-ից 2025 թվականներին գլխավորել է «Բայերը»։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան թիմը դարձել է Գերմանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։

Նախորդ ամռանը Ալոնսոն ստանձնել էր Մադրիդի «Ռեալի» ղեկը, սակայն հունվարի 12-ին փոխադարձ համաձայնությամբ լքել է զբաղեցրած պաշտոնը։

Leave a Comment