Օդաչու Ռոբերտ Օհանյանը կրկնակի անգամ բարձրացել է IAME UAE առաջնության պատվո հարթակ**

08 Հունվարի 2026, 19:27 Հունվարի 3-ին և 4-ին Աբու Դաբիում տեղի է ունեցել IAME UAE առաջնության 6-րդ և 7-րդ փուլերը՝ քարտինգի հեղինակավոր միջազգային շարք, որը միավորում է Մերձավոր Արևելքի և Եվրոպայի լավագույն երիտասարդ մրցարշավորդներին։ Հայաստանցի մրցարշավորդ Ռոբերտ Օհանյանը վստահ ելույթ է ունեցել երկու մրցումներում էլ և երկու անգամ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ բարձրանալով մանկական քարտինգի … Read more

Արման Ծառուկյանը գլխավորել է հայ MMA մարտիկների վարկանիշը

08 Հունվարի 2026, 19:13 2026 թվականի հունվար ամսվա տվյալներով՝ Արման Ծառուկյանը հայ MMA մարտիկների թոփ‑10-ում զբաղեցրել է առաջին տեղը։ Ցանկը կազմվել է MMAELO հարթակի տվյալների հիման վրա, որտեղ վարկանիշը ձևավորվում է՝ հաշվի առնելով մարզիկների արդյունքները և նրանց մրցակիցների մակարդակը։ Յուրաքանչյուր մենամարտ, ինչպես նաև հաղթանակի կամ պարտության ձևը անմիջականորեն ազդում են վերջնական ELO ցուցանիշի վրա։ Այսպիսով, … Read more

Իտալական մամուլը բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղը «Պարմա»-ի դեմ

08 Հունվարի 2026, 18:50 «Ինտեր»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Պարմա»-ի դեմ խաղում իտալական առաջատար լրատվամիջոցներից ստացել է կայուն գնահատականներ՝ միջինը 6,5 միավոր։ «Fcinternews»-ի փոխանցմամբ՝ հայ ֆուտբոլիստը ֆիզիկական վիճակի հետ խնդիրներ չի ունեցել, ակտիվ գործել է եզրում, Դիմարկոյի հետ միացել է հարձակողական գործողություններին և պահպանել բարձր տեմպը մինչև խաղի ավարտը։ «90min»-ն էլ ընդգծել է այս հանդիպման … Read more

Արման Ավանեսյանը հավակնում է The World Games Athlete of the Year 2025 մրցանակին

8 հունվարի 2026 – 18:17 AMT PanARMENIAN.Net – մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն Արման Ավանեսյանը ընդգրկվել է Համաշխարհային խաղերի միջազգային ասոցիացիայի (IWGA) տարբերակով 2025 թվականի լավագույն մարզիկի կոչման հավակնորդների ցանկում։ Նա պայքարում է The World Games Athlete of the Year մրցանակի համար։ 2025 թվականին Ավանեսյանը նաև հաղթանակ է տարել Չինաստանում անցկացված Համաշխարհային խաղերում, իսկ Աշխարհի առաջնությունում … Read more

«Բարսելոնայի» խոշոր հաշվով հաղթանակը գավաթային խաղում

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»։ Հանսի Ֆլիկի թիմից դուբլ է գրանցել Ռաֆինյան, մեկական գոլ խփել են Ֆերան Տոռեսը, Ռունի Բարդեգջին ու Ֆերմին Լոպեսը։ «Բարսելոնան» մրցաշարի եզրափակչում կհանդիպի «Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկո Մադրիդ» դիմակայության հաղթողի հետ։

«Միակ տեղն է աշխարհում երևի, որ սպորտով՝ հայերին կոնկրետ հավաքել են իրար հետ ու օգնում են». Դավիթ Խաչատրյան

PROFC վարկածով աշխարհի չեմպիոն, «Կայսր» մականվամբ (Emperor) MMA մարզիկ Դավիթ Խաչատրյանը, որը զբաղվում է խառը մարտարվեստներով՝ դրվատանքով է արտահայտվել Մոսկվայում գործող «Առյուծի սիրտ» մարզական ակումբի մասին. «Սամվել Կարապետյանի ակումբն է։ Երևի մի յոթ-ութ տարի է՝ այդ ակումբը կա Ռուսաստանում, այնպես չի, որ նոր է բացվել։ Միակ ակումբն է, որ մեր հայ մարզիկները բոլորն այնտեղ պարապում … Read more

«Ինտերը» 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել

Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Պարմային»։ Աչքի են ընկել Ֆեդերիկո Դիմարկոն ու Մարկուս Թյուրամը։ Միլանյան ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը։ «Ինտերն» Ա Սերիայում տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 42 միավորով առաջին տեղում է, «Պարման»` 18 միավորով 15-րդ։

«Բարսելոնայի» 2025 թվականի բոլոր գոլերը

15:30 08.01.2026 «Նրանցից 1 տարի պահանջվեց դա տեսնելու համար». Կառլսենը մեկնաբանել է Ամորիմի հեռացումը ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կառլսենը մեկնաբանել է Ռուբեն Ամորիմի հեռացումը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նորվեգացի գրոսմայստերը X-ում վերահրապարակել է 2025 թվականի հունվարի 19-ին Ամորիմին հեռացնելու վերաբերյալ իր կարճ գրառումը և նշել. «Նրանցից 1 տարի պահանջվեց դա տեսնելու համար»: Just took … Read more

«Նրանցից 1 տարի պահանջվեց դա տեսնելու համար». Կառլսենը մեկնաբանել է Ամորիմի հեռացումը

ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կառլսենը մեկնաբանել է Ռուբեն Ամորիմի հեռացումը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նորվեգացի գրոսմայստերը X-ում վերահրապարակել է 2025 թվականի հունվարի 19-ին Ամորիմին հեռացնելու վերաբերյալ իր կարճ գրառումը և նշել. «Նրանցից 1 տարի պահանջվեց դա տեսնելու համար»: Just took them a year to see it https://t.co/at6DkaSZ6i — Magnus Carlsen (@MagnusCarlsen) January 5, 2026

«Սանտոսը» հայտնել է Նեյմարի հետ պայմանագրի երկարաձգման մասին

Բրազիլական «Սանտոսը» պաշտոնական կայքում հայտնել է Նեյմարի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Կողմերի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը: Ֆինանսական մանրամասները չեն հրապարակվել: Հիշեցնենք, որ 33-ամյա Նեյմարը «Սանտոս», որտեղ սկսել էր ֆուտբոլային կարիերան, վերադարձել է 2025 թվականի հունվարին: 2025 թվականի մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում, դարձել 11 գոլի և 4 գոլային … Read more