Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»։
Հանսի Ֆլիկի թիմից դուբլ է գրանցել Ռաֆինյան, մեկական գոլ խփել են Ֆերան Տոռեսը, Ռունի Բարդեգջին ու Ֆերմին Լոպեսը։
«Բարսելոնան» մրցաշարի եզրափակչում կհանդիպի «Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկո Մադրիդ» դիմակայության հաղթողի հետ։