«Բարսելոնայի» խոշոր հաշվով հաղթանակը գավաթային խաղում

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»։ Հանսի Ֆլիկի թիմից դուբլ է գրանցել Ռաֆինյան, մեկական գոլ խփել են Ֆերան Տոռեսը, Ռունի Բարդեգջին ու Ֆերմին Լոպեսը։ «Բարսելոնան» մրցաշարի եզրափակչում կհանդիպի «Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկո Մադրիդ» դիմակայության հաղթողի հետ։

«Միակ տեղն է աշխարհում երևի, որ սպորտով՝ հայերին կոնկրետ հավաքել են իրար հետ ու օգնում են». Դավիթ Խաչատրյան

PROFC վարկածով աշխարհի չեմպիոն, «Կայսր» մականվամբ (Emperor) MMA մարզիկ Դավիթ Խաչատրյանը, որը զբաղվում է խառը մարտարվեստներով՝ դրվատանքով է արտահայտվել Մոսկվայում գործող «Առյուծի սիրտ» մարզական ակումբի մասին. «Սամվել Կարապետյանի ակումբն է։ Երևի մի յոթ-ութ տարի է՝ այդ ակումբը կա Ռուսաստանում, այնպես չի, որ նոր է բացվել։ Միակ ակումբն է, որ մեր հայ մարզիկները բոլորն այնտեղ պարապում … Read more

«Ինտերը» 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել

Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Պարմային»։ Աչքի են ընկել Ֆեդերիկո Դիմարկոն ու Մարկուս Թյուրամը։ Միլանյան ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը։ «Ինտերն» Ա Սերիայում տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 42 միավորով առաջին տեղում է, «Պարման»` 18 միավորով 15-րդ։

«Բարսելոնայի» 2025 թվականի բոլոր գոլերը

15:30 08.01.2026 «Նրանցից 1 տարի պահանջվեց դա տեսնելու համար». Կառլսենը մեկնաբանել է Ամորիմի հեռացումը ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կառլսենը մեկնաբանել է Ռուբեն Ամորիմի հեռացումը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նորվեգացի գրոսմայստերը X-ում վերահրապարակել է 2025 թվականի հունվարի 19-ին Ամորիմին հեռացնելու վերաբերյալ իր կարճ գրառումը և նշել. «Նրանցից 1 տարի պահանջվեց դա տեսնելու համար»: Just took … Read more

«Նրանցից 1 տարի պահանջվեց դա տեսնելու համար». Կառլսենը մեկնաբանել է Ամորիմի հեռացումը

ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կառլսենը մեկնաբանել է Ռուբեն Ամորիմի հեռացումը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նորվեգացի գրոսմայստերը X-ում վերահրապարակել է 2025 թվականի հունվարի 19-ին Ամորիմին հեռացնելու վերաբերյալ իր կարճ գրառումը և նշել. «Նրանցից 1 տարի պահանջվեց դա տեսնելու համար»: Just took them a year to see it https://t.co/at6DkaSZ6i — Magnus Carlsen (@MagnusCarlsen) January 5, 2026

«Սանտոսը» հայտնել է Նեյմարի հետ պայմանագրի երկարաձգման մասին

Բրազիլական «Սանտոսը» պաշտոնական կայքում հայտնել է Նեյմարի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Կողմերի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը: Ֆինանսական մանրամասները չեն հրապարակվել: Հիշեցնենք, որ 33-ամյա Նեյմարը «Սանտոս», որտեղ սկսել էր ֆուտբոլային կարիերան, վերադարձել է 2025 թվականի հունվարին: 2025 թվականի մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում, դարձել 11 գոլի և 4 գոլային … Read more

Ինձ համար արժանապատվությունն ու հայրենիքը ամեն ինչից վեր են․ Միքայել Միքայելյան

08 Հունվարի 2026, 14:34 Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը Իտալիայում անցկացված հեղինակավոր Tour de Ski մրցաշարի փուլերից մեկից հետո հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Քննարկումների պատճառ էր դարձել այն, որ մարզիկը փակել էր մրցումների պաշտոնական հովանավորի՝ Ադրբեջանի լոգոտիպը։ «Радио Свобода» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում 26-ամյա մարզիկը պատմել է, որ մեկնարկային համազգեստը ստացել է մրցումից ընդամենը մի … Read more

Չեմպիոնների լիգայից՝ Ռուսաստան. «Սպարտակի»՝ իսպանացի նոր գլխավոր մարզիչը

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ է նշանակվել Խուան Կառլոս Կարսեդոն; Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի կայքը: 52-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Իսպանացին 2012թ. արդեն աշխատել է մոսկովյան ակումբում՝ որպես Ունայ Էմերիի օգնական: Կարսեդոն գլխավոր մարզիչ է աշխատել «Իբիցա», «Սարագոսա» և «Պաֆոս» ակումբներում: Վերջինի հետ նա հաղթել է Կիպրոսի առաջնությունն ու … Read more

Բալեկյանը նոր ակումբ կունենա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Բոկա Խունիորսի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կտեղափոխվի Մենդոսայի «Խիմասիա և Էսգրիմա», սոցցանցերում գրում է TyC Sports-ի լրագրող Գերման Գրովան։ Արգենտինական ակումբը մինչև 2027թ. հունվարի 1-ը կվարձակալի 29-ամյա ֆուտբոլիստին։ «Խիմնասիա և Էսգրիման» վարձակալության ավարտին կունենա հայ եզրայինի տրանսֆերը գնելու պայմանագրային իրավունք։ Բալեկյանը 2024թ. օգոստոսից վարձավճարով հանդես էր գալիս Լա Պլատայի «Խիմնասիայում», որի … Read more

ՖԻՖԱ-ն, 2026 թվականից, The Best-ի փոխարեն նոր մրցանակ կսահմանի

ՖԻՖԱ-ն կեզրափակի ամենամյա The Best մրցանակի հանձնումը և Դուբայի սպորտային խորհրդի (DSC) հետ գործընկերության շրջանակներում կհանձնի նոր մրցանակ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: «Մենք ուրախ ենք միավորել ուժերը Դուբայի՝ ֆուտբոլով ապրող և շնչող քաղաքի հետ՝ այս համաշխարհային մակարդակի միջոցառումը զարգացնելու համար։ Այս մրցանակաբաշխությունը կլինի ավելին, քան պարզապես մրցանակաբաշխություն: Այն կլինի ֆուտբոլը նշանավորելու և տարվա լավագույն … Read more