Չեմպիոնների լիգայից՝ Ռուսաստան. «Սպարտակի»՝ իսպանացի նոր գլխավոր մարզիչը

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ է նշանակվել Խուան Կառլոս Կարսեդոն; Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի կայքը:

52-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Իսպանացին 2012թ. արդեն աշխատել է մոսկովյան ակումբում՝ որպես Ունայ Էմերիի օգնական:

Կարսեդոն գլխավոր մարզիչ է աշխատել «Իբիցա», «Սարագոսա» և «Պաֆոս» ակումբներում: Վերջինի հետ նա հաղթել է Կիպրոսի առաջնությունն ու գավաթը, ինչպես նաև թիմին դուրս է բերել Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլ, որտեղ Կարսեդոյի թիմը հաղթել է «Վիլյառեալին», ոչ-ոքի է գրանցել «Օլիմպիակոսի», «Կայրաթի» ու «Մոնակոյի» հետ, պարտվել է «Բավարիային» ու «Յուվենտուսին»:

Ռուսաստանի առաջնության 18 տուրից հետո «Սպարտակը» 6-րդ տեղում է և 11 միավոր հետ է առաջատար «Կրասնոդարից»:

Leave a Comment