Գլենդելում անցկացվել է Amateur Football League-ի առաջին ֆուտբոլային մեծ տոնը

26 Մարտի 2026, 22:00 Գլենդելում կայացել է Amateur Football League-ի առաջին մեծ ֆուտբոլային տոնը: Լիգան կազմակերպել էր 3 տարբեր մրցաշար, որի գլխավոր մրցանակը 2500 դոլար էր: Եզրափակիչներից մեկում «Միլանը» 4:11 հաշվով պարտվել է «Մոնտերրային»: Իսկ «ԼԱ Արմենիանս» թիմը գերլարված պայքարում պարտվել է «Տապատիոյին»՝ 3-5 հաշվով:

Հայկ Մարտիրոսյանը՝ 19th Agzamov Memorial-ի հաղթող

26 Մարտի 2026, 21:26 Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը նվաճեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված 19th Agzamov Memorial շախմատի միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը։ Վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Նիկիտա Աֆանասիեւի հետ եւ 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր։ 19th Agzamov Memorial-ի մրցանակային հիմնադրամը 80 հազար դոլար էր։

Վոլոդյա Մնացականյանը՝ բռնցքամարտի Ռուսաստանի գավաթի ոսկե մեդալակիր

26 Մարտի 2026, 20:40 Սամարայում ավարտվել է բռնցքամարտի Ռուսաստանի գավաթի խաղարկությունը։ Մինչև 48 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Նոգինսկում բնակվող մարզիկ Վոլոդյա Մնացականյանը։ Մրցումները անցկացվել են երկրի ութ ուժեղագույն բռնցքամարտիկների մասնակցությամբ։ Գավաթի հաղթողները ստացել են առաջիկա միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունք՝ World Boxingի հովանու ներքո։

Մարտունիում կկառուցվի սպորտային համալիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 17/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման, գործառնական նշանակության 1.52 հա մակերեսով հողամասը նախատեսվում է ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ սպորտային համալիր կառուցելու նպատակով: Խոշորացված բոլոր համայնքներում նախատեսվում է ունենալ տիպային մարզակառույցներ, որոնք անպայման պետք է ապահովված լինեն լողավազանով, ֆիթնես սրահով։ Ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ. նպատակն … Read more

Պարա փաուերլիֆթինգի առաջնությունը հետաձգվել է մաքսազերծման խնդիրների պատճառով

26 մարտի 2026 – 14:59 AMT PanARMENIAN.Net – Պարա փաուերլիֆթինգի (ծանրամարտի) 2026 թվականի Հայաստանի առաջնության անցկացումը հետաձգվել է՝ կապված մարզագույքի մաքսազերծման ուշացման հետ, հայտնել է Պարա փաուերլիֆթինգի ֆեդերացիան: Մրցումային մարզագույքի մաքսազերծման գործընթացի ավարտից հետո առաջնության նոր ժամկետը կհայտարարվի լրացուցիչ։ Պարա փաուերլիֆթինգի (ծանրամարտի) 2026 թվականի ՀՀ առաջնությունը նախատեսվում էր անցկացնել մարտի 28-ին Գյումրիում՝ Գյումրու ՄԲՎԴ մարզադահլիճում: … Read more

Գեղասահորդներ Ակոպովա-Ռախմանին զույգը 8-րդն է ԱԱ-ում կարճ ծրագրից հետո

26 մարտի 2026 – 11:51 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի ներկայացուցիչները սկսել են ելույթները Պրահայում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում։ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը հանդես է եկել կարճ ծրագրում և հաջող ելույթով հավաքել է 67.12 միավոր: 21 զույգերի պայքարում նրանք զբաղեցրել են 8-րդ հորիզոնականը և ապահովել մասնակցությունն ազատ ծրագրին, որը տեղի կունենա մարտի 26-ին։ Կարճ ծրագիրը … Read more

Գեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքը

Սպորտ 26 Մարտ, 2026 11:05 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգն այսօր հանդես է եկել ԱԱ-ի կարճ ծրագրում և փայլուն ելույթով … Read more

ՖԻՖԱ-ն նախատեսում է մի շարք փոփոխություններ կատարել աշխարհի 2026 թվականի առաջնության կանոններում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  ՖԻՖԱ-ն նախատեսում է մի շարք փոփոխություններ կատարել աշխարհի 2026 թվականի առաջնության կանոնակարգում։ Այս մասին հայտնում է լրագրող Գաստոն Էդուլը։ Փոխարինումներ և գնդակի խաղարկում Ըստ նոր կանոնների՝ փոխարինվող ֆուտբոլիստը կունենա առավելագույնը 10 վայրկյան խաղադաշտը լքելու համար։ Եթե նա ուշանա, փոխարինումը կհետաձգվի մեկ րոպեով, և թիմը ժամանակավորապես կմնա փոքրամասնությամբ։ Եզրագծից գնդակը նետելու … Read more

Ռախմանին-Ակոպովա զույգը գեղասահքի 2026թ. աշխարհի առաջնության կարճ ծրագրի լավագույն տասնյակում է

26 Մարտի 2026, 10:30 Մարտի 25-ին Պրահայում մեկնարկել է 2026 թվականի գեղասահքի աշխարհի առաջնությունը։ Առաջին մրցումային օրը կայացել են կանանց և զույգերի կարճ ծրագրերը։ Զույգերի մրցումներում Հայաստանի հավաքականի կազմում հանդես են եկել Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։ Զույգը ներկայացրել է նույն կարճ ծրագիրը՝ Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո, որով ավելի վաղ հանդես էր եկել 2026 … Read more

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթող է դարձել «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթող է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարում: Հայկը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել է 1-2-րդ հորիզոնականները ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Հայկը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։ Հետևեք մեզ՝ այստեղ