Պարա փաուերլիֆթինգի առաջնությունը հետաձգվել է մաքսազերծման խնդիրների պատճառով

Պարա փաուերլիֆթինգի առաջնությունը հետաձգվել է մաքսազերծման խնդիրների պատճառով

26 մարտի 2026 – 14:59 AMT

PanARMENIAN.NetՊարա փաուերլիֆթինգի (ծանրամարտի) 2026 թվականի Հայաստանի առաջնության անցկացումը հետաձգվել է՝ կապված մարզագույքի մաքսազերծման ուշացման հետ, հայտնել է Պարա փաուերլիֆթինգի ֆեդերացիան:

Մրցումային մարզագույքի մաքսազերծման գործընթացի ավարտից հետո առաջնության նոր ժամկետը կհայտարարվի լրացուցիչ։

Պարա փաուերլիֆթինգի (ծանրամարտի) 2026 թվականի ՀՀ առաջնությունը նախատեսվում էր անցկացնել մարտի 28-ին Գյումրիում՝ Գյումրու ՄԲՎԴ մարզադահլիճում:

Առաջնության ֆինանսավորումը իրականացվել է պետական բյուջեի միջոցներով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի միջև կնքված դրամաշնորհային պայմանագրի շրջանակում։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է 2026 թվականի մարտի 20-ը։

Leave a Comment