Ուիթաքերի նոկաուտն ու չեմպիոնական գոտին

Բրիտանացի բռնցքամարտիկ Բեն Ուիթաքերը (10-0-1, 7 նոկաուտ) նորամուտն է նշել Matchroom Boxing-ում։ Գերմանացի Բենջամին Ղավազիի (19-2, 13 նոկաուտ) դեմ կիսածանր քաշային կարգի մենամարտի առաջին ռաունդում նա նոկաուտի է ենթարկել մրցակցին: Հաղթանակի շնորհիվ Ուիթաքերը նվաճել է WBC Silver չեմպիոնական գոտին:

«Ռեալը» չի հաղթել երրորդ խաղում անընդմեջ

Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում ոչ-ոքի (1-1) է գրանցել «Ժիրոնայի» հետ։ «Ռեալին» 67-րդ րոպեին պարտությունից փրկել է Կիլիան Մբապեն։ «Ռեալը» ներքին առաջնությունում չի հաղթել երրորդ խաղում անընդմեջ։ Չաբի Ալոնսոյի թիմը նախորդ տուրերում ոչ-ոքի էր խաղացել «Ռայո Վալյեկանոյի» (0-0) և «Էլչեի» (2-2) հետ։ «Ռեալը» 33 միավորով երկրորդ տեղում է` առաջատարությունը զիջելով «Բարսելոնային»։ … Read more

Ուսումնամարզական հավաքները կառավարության սահմանած չափաբաժիններով կազմակերպելու համար կտրվի բավարար ֆինանսավորում. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ՝ ոլորտային հարցերի քննարկման և տարեվերջյան ամփոփման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը,  գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ֆեդերացիաների ֆինանսավորմանը՝ նշելով, որ Կառավարության կողմից ուսումնամարզական հավաքների … Read more

ՌԴ-ի ամերիկացի պատգամավորը մտադիր է հրաժեշտի մենամարտ անցկացնել

Խառը մենամարտերի հանրահայտ մարտիկ Ջեֆ Մոնսոնը, որը պատգամավոր է ՌԴ-ի Բաշկորտոստանի հանրապետությունում, մտադիր է հրաժեշտի մենամարտ անցկացնել, հաղորդում է ТАСС-ը: «Ես ուզում եմ մենամարտել և վերջապես ավարտել կարիերաս։ Մինչև օրս ինձ դա թույլ չեն տվել»,- ասել է 54-ամյա Մոնսոնը: Հիշեցնենք, որ 2018 թվականին նա ստացել էր Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ 2023-ին հրաժարվել էր ամերիկյան անձնագրից:

«Ինտերը» հաղթել է և բարձրացել երրորդ տեղ

Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով առավելության է հասել «Պիզայի» դեմ խաղում։ Երկրորդ խաղակեսում դուբլ է գրանցել Լաուտարո Մարտինեսը։ Հանդիպմանը հայտավորված էր Հենրիխ Մխիթարյանը, որը սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ 36-ամյա հայ ֆուտբոլիստն ապաքինվել է վնասվածքից։ «Ինտերը» 27 միավորով բարձրացել է երրորդ տեղ, «Պիզան» 10 միավորով 18-րդն է։

Բայրամյան․ Հավաքականում խաղալու հույս միշտ կա

1 դեկտեմբերի 2025 – 16:25 AMT PanARMENIAN.Net – «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ասել է, որ կցանկանար կրկին խաղալ Հայաստանի հավաքականում։ Այդ մասին նա ասել է «Մատչ ՏՎ»–ին տված հարցազրույցում։ «Հավաքականում խաղալու հույս միշտ կա։ Որոշողը նրանք են, իսկ ես պետք է պատրաստ լինեմ հրավերի։ Կարծում եմ՝ մարզիչը գիտի, որ ես ցանկանում եմ խաղալ», – ասել … Read more

Մեսսիի «Ինտեր Մայամին»` MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի չեմպիոն

Մեսսիի «Ինտեր Մայամին» նվաճել է MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի չեմպիոնական տիտղոսը: Եզրափակչում Խավիեր Մասկերանոյի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Նյու Յորք Սիթիին»: Դեկտեմբերի 6-ին էլ «Ինտեր Մայամին» MLS-ի եզրափակչում կմրցի Արևմտյան կոնֆերենցիայի չեմպիոն «Վանկուվերի» դեմ:

Սուբվենցիոն ծրագրով Արարատում կառուցվում է մարզադպրոց

Սուբվենցիոն ծրագրով Արարատ բնակավայրում կառուցվում է մարզադպրոց, բարեկարգվում է հարևանությամբ գտնվող մշակույթի տան բակը։ Արդեն իսկ ավարտվել է մարզադպրոց բերող Խանջյան փողոցի ասֆալտապատումը։

Արման Ադամյանը հաղթել է Աբու Դաբիում անցկացված ձյուդոյի Մեծ սաղավարտի փուլում

01 Դեկտեմբերի 2025, 15:15 Արման Ադամյանը (100 կգ) դարձել է Աբու Դաբիում անցկացված ձյուդոյի Մեծ սաղավարտի փուլի հաղթող: 28-ամյա մարզիկի համար սա ԱՄԷ մայրաքաղաքում այս մակարդակի մրցաշարում արդեն երրորդ հաղթանակն է և առաջին ոսկին՝ 2025 թվականին։ Ռուսաստանը ներկայացնող հայկական ծագում ունեցող ձյուդոյիստը ցուցադրել է վստահ մրցամարտ և հերթականությամբ հաղթել Գերմանիայից, Հարավային Կորեայից, Իսպանիայից և Նիդեռլանդներից … Read more

«Այաքս» ֆուտբոլային ակումբի երկրպագուները հրկիզել են մարզադաշտը․ հանդիպումը հետաձգվել է (տեսանյութ)

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Հոլանդական «Այաքս» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն Ամստերդամում հրկիզել են մարզադաշտը՝ տրիբունաներից հարյուրավոր հրավառ նյութեր կիրառելու հետևանքով։ Երկրպագուները մտադիր են եղել հարգանքի տուրք մատուցել մահացած երկրպագուի հիշատակին, սակայն ակցիան դուրս է եկել վերահսկողությունից։ Նիդեռլանդների առաջնությանան՝ «Այաքսի» և «Գրոնինգենի» միջև խաղը սկզբում դադարեցվել է 40 րոպեով, բայց դրանից հետո էլ հրավառությունները շարունակվել են։ Հանդիպումը հետաձգվել ու տեղափոխվել է … Read more