Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 4-րդ տեղը «Rubinstein Chess Festival 2026»-ում

Օգոստոսի 15-ից 23-ը Լեհաստանի Պոլյանիցա-Զդրույ քաղաքում անցկացվել է «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարը։ Ինչպես հայտնում են, Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել ամերիկացի գրոսմայստեր Էվոնդեր Լյանը, ով 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր: Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 5 միավոր և կիսել 2-5-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։

Լեգենդար Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան

Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ռոնալդինյոն որոշել է վերսկսել կարիերան, հաղորդում է Corriere dello Sport-ը: Բրազիլացին պայմանագիր է կնքել իտալական «Ռավեննա» ակումբի հետ: 46-ամյա Ռոնալդինյոն Իտալիայի C Սերիայում հանդես եկող ակումբի համասեփականատերն ու դեսպանն է: Ռոնալդինյոն մտադիր է կարիերայի վերջին գոլը խփել «Ռավեննայի» կազմում:Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն կարիերան ավարտել էր 2018 թվականին:

«Բարսելոնա»-ն խոշոր հաշվով հաղթանակով սկսեց մրցաշրջանը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Լա լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ գերվստահ հաղթանակ տոնեց «Էլչեի» նկատմամբ։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 5-0 հաշվով։ Հյուրերի կազմում հանդիման հաշիվը բացեց Ռաֆինյան՝ առաջին խաղակեսում՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։ Քիչ անց բրազիլացին օգնեց աչքի ընկնել թիմի նորեկ Կարիմ Ադեյեմիին։ Երկրորդ խաղակեսում թիմի … Read more

Ռուսական ակումբը պատրաստ է 70 միլիոն ռուբլիով 5 տարվա պայմանագիր կնքել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հետ

Տոլյատիի «Ակրոնը» ցանկանում է ձեռք բերելՀայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» 21 ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանին։ Այս մասին հաղորդում է ռուս ինսայդեր Իվան Կարպովը: Տրանսֆերի համար ռուսական ակումբն առաջարկել է 70 միլիոն ռուբլի ։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչը պատրաստ է 5 տարվա պայմանագիր կնքել Հովհաննիսյանի հետ: «Փյունիկը» դեռ վերջնական պատասխան չի տվել և ժամանակ է … Read more

Ո՞ր թիմը կդառնա Ա Սերիայի չեմպիոն․ առաջնության ֆավորիտները

Սպորտ 24 Օգոստոս, 2026 9:09 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Opta-ի վիճակագիրների կարծիքով՝ «Ինտեր Միլանը» առաջնության տիտղոսը նվաճելու գլխավոր ֆավորիտն է, որը գնահատում է նրանց հնարավորությունները 34.9%: Այս ցուցանիշը գրեթե երեք անգամ ավելի բարձր է, քան նրանց ամենամոտ մրցակից «Ռոմայինը», … Read more

BBC Sport-ի 28 փորձագետներից 25-ը կարծում են, որ «Արսենալը» կպահպանի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը

BBC Sport-ի 28 փորձագետներից 25-ը կարծում են, որ «Արսենալը» կպահպանի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։ Մասնագետները գլխավոր ֆավորիտ են համարում Միկել Արտետայի թիմին՝ ընդգծելով կազմի կայունությունը, նոր համալրումները և նախորդ մրցաշրջանից ստացած վստահությունը։ Փորձագետների ընդհանուր կանխատեսմամբ՝ երկրորդ տեղում կավարտի մրցաշարը «Մանչեսթեր Սիթին», երրորդը՝ «Լիվերպուլը», իսկ չորրորդը՝ «Չելսին»։

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի իսպանական «Սարագոսայում»

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի կիսապաշտպան Լարա Կազանջյանը կարիերան կշարունակի իսպանական «Սարագոսայում»: Նախկինում նա հանդես է եկել իտալական «Ռես Դոննա Ռոմայում», կանադական «Քրեյթոնում» ու ֆրանսիական «Լանսում», նաև Կանադայի պատանեկան հավաքականում։ Լարա Կազանջյանը 2023 թվականից է հանդես գալիս Հայաստանի հավաքականում։

Հայկ Մովսիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի U15 առաջնության փոխչեմպիոն

23 Օգոստոսի 2026, 21:08 Կոսովոյի Պրիշտինա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հայկ Մովսիսյանը 70 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ: Հայ մարզիկը պոկում վարժությունում բարձրացրել է 122 կգ, իսկ հրում վարժությունում՝ 130 կգ: Երկամարտի 252 կգ արդյունքով Մովսիսյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Բրոնզե գոտեմարտում հայ ըմբիշը 7-6 հաշվով ծանրագույն հաղթանակ է տոնել եգիպտոսցի մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

Դավիթ Դավթյանը՝ Մ20 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

23 Օգոստոսի 2026, 20:20 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ Դավիթ Դավթյանը (70 կգ) նվաճել է բրոնզե մեդալ Մ20 աշխարհի առաջնությունում։ Երրորդ տեղի համար լարված գոտեմարտում հայ ըմբիշը 7:6 հաշվով կամային հաղթանակ է տարել Եգիպտոսի ներկայացուցչի նկատմամբ: