Հայկ Մովսիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի U15 առաջնության փոխչեմպիոն

23 Օգոստոսի 2026, 21:08 Կոսովոյի Պրիշտինա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հայկ Մովսիսյանը 70 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ: Հայ մարզիկը պոկում վարժությունում բարձրացրել է 122 կգ, իսկ հրում վարժությունում՝ 130 կգ: Երկամարտի 252 կգ արդյունքով Մովսիսյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: