
Օգոստոսի 15-ից 23-ը Լեհաստանի Պոլյանիցա-Զդրույ քաղաքում անցկացվել է «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարը։
Ինչպես հայտնում են, Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել ամերիկացի գրոսմայստեր Էվոնդեր Լյանը, ով 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր:
Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 5 միավոր և կիսել 2-5-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։