Սուրբ Զատիկն իր մեջ կրում է վերածննդի և լույսի խորհուրդը. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ջերմ տեսանյութ է հրապարակել ընտանեկան առօրյայից։ «Սուրբ Զատիկը մեր ազգային մշակույթի ու հոգևոր ժառանգության ամենաջերմ ու ընտանեկան տոներից մեկն է։ Այն իր մեջ կրում է վերածննդի և լույսի խորհուրդը»,– տեսանյութին կից գրել է նա։  

Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Վեհափառի ուղերձը

«ՄԻ՛ ՎԱԽՆԱՔ, ՄԻԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԷ՛Ք…» Այսպէ՛ս ըսաւ Քրիստոս մահուան դիմաց գտնուող հիւանդին, փոթորիկի մէջ մնացած աշակերտներուն, կեանքի տագնապներով ընկճուած ու անորոշութիւններով տիրապետուած իր հետեւորդներուն (Ղկ 12.32): Նոյն կոչը ուղղեց Յիսուս վտանգալից կացութիւններուն դիմաց, ինչպէս նաեւ իր յարութեան նախօրեակին՝ մի՛ խռովիք, մի՛ վախնաք, միայն հաւատացէ՛ք (Յհ 14.27): Քրիստոնէութիւնը, վախէն փախչող, վախին դիմաց ընկճուող, վախին տեղի տուող կրօն … Read more

Անթիլիասում, չնայած դժվարություններին, հավատացյալների հոսքը չի նվազել. հայր Աբրահամ․ Sputnik Արմենիա

Հավատացյալների ներկայությունը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում չի նվազել՝ չնայած առկա դժվարություններին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կաթողիկոսության արխիվատան տեսուչ հայր Աբրահամ աբեղա Ջուլֆայանը։ Հիշեցնենք՝ Իսրայելը մարտի 2-ից պարբերաբար հարվածներ է հասցնում Լիբանանի տարբեր բնակավայրերին։ Հոգևորականի գնահատմամբ` հավատացյալների ներկայությունը կարևոր ուղերձ է։ «Չնայած այս դժվարին պայմաններին՝ մեր եկեղեցիները լիքն են, ինչը դրական երևույթ է։ … Read more

Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը

16 Փետրվարի, 2026 Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը, որը տևում է 48 օր՝ մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա … Read more