Ներքաղաքական ցնցումները՝ Բագրատ սրբազանի և Քոչարյանի հավաքները նույնպես խանգարել են աղքատության ցուցանիշը նվազեցնելուն․ Արսեն Թորոսյան

Ներքաղաքական ցնցումները՝ Բագրատ սրբազանի և Ռոբերտ Քոչարյանի հավաքները նույնպես խանգարել են աղքատության ցուցանիշը նվազեցնելուն, որովհետև տնտեսությունը սիրում է կայունություն՝ և՛ նոր ներդրումների իմաստով, և՛ ընդհանրապես․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Այս նախընտրական շրջանում ընդդիմության հավակնոտ ծրագրերին ինչպե՞ս է հակազդելու իշխանությունը՝ հարցին նա պատասխանեց․ «Նախ մեր նախընտրական ծրագիրը … Read more

Երևանում մայրն ու մանկահասակ երեխաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Փետրվարի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Ներքին Շենգավիթ տներից մեկից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը լոգարանի լոգախցիկի ապակին կոտրվելու և վնասելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացու։ Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են 2-ամյա Գ․ Գ․-ն՝ «ձախ ուսահոդի ապակու կտրած վերք» ախտորոշմամբ, 3-ամյա … Read more

«Մարդիկ գալիս են տուրիստական վիզաներով, բայց մնում աշխատում են»․ Արսեն Թորոսյան

«Մարդիկ գալիս են տուրիստական վիզաներով, բայց մնում աշխատում են»,- խորհրդարանում, պատասխանելով Հայաստանում աշխատանքային միգրանտների մասին հարցին, ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արսեն Թորոսյանը։ Հարցը վերաբերում էր հնդիկ միգրանտներին, բայց Արսեն Թորոսյանն ասաց՝ դեպի Հայաստան աշխատանքային միգրացիայի աշխարհագրությունն ավելի մեծ է։ ՔՊ-ական պատգամավորները ՔՊ-ական նախարարին հրավիրել էին խորհրդարան՝ աշխատանքային քննարկման։ Արսեն Թորոսյանն աշխատանքային միգրանտների թվեր … Read more

Ստվերային սև շուկա կա․ կներգրավենք խաղային գործունեության ոլորտի օպերատոր․ ՊԵԿ նախագահի տեղակալ

«ՊԵԿ-ն իրականացնում է խաղային գործունեության օպերատորի մրցույթ։ Ենթադրվում է, որ 15 տարի ժամկետով ներգրավվելու է խաղային գործունեության ոլորտի օպերատոր, որը կարգավորելու է խաղային գործունեության ոլորտը՝ թվային առումով»,- ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու օրենքի նախագծերի ներկայացման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Նա հայտնեց՝ … Read more

«Մարդը 1 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, բայց ունի 500 հազարի ժամկետանց վարկ»․ անհուսալի վարկերի պետական աջակցության ծրագիրը 8 հազար շահառու ունի

Անհուսալի վարկերի պետական աջակցության ծրագիրը մինչ օրս ութ հազար շահառու է ունեցել․ այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արսեն Թորոսյանը։ ՔՊ-ական պատգամավորները ՔՊ-ական նախարարին հրավիրել էին խորհրդարան՝ աշխատանքային քննարկման։ Նախարարը մանրամասնեց՝ մոտ 200 հազար քաղաքացի ունեն նույնականացված, նրանցից 40-45 հազարն աշխատող են։ Թե ինչո՞ւ այս ծրագրի մասով մեծ շահագրգռություն չկա, նախարարությունն … Read more

«Եթե ոմանք խոստանում են 300 հազար աշխատատեղ, մենք դա արել ենք, նույնիսկ առանց ասելու ենք արել»․ Արսեն Թորոսյանը քար նետեց «Մեր ձեւով» շարժման կողմը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ հատկապես մարզային հանդիպումների ժամանակ, շատ է լսում թափուր աշխատատեղերի մասին։ Մյուս կողմից՝ իրենց իշխանությունը, իր գնահատմամբ,  տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր է ստեղծել, բայց կան նաեւ բազմաթիվ մարդիկ, ովքեր աշխատանք են փնտրում։ Այս ռեբուսը նա այսօր առաջարկեց լուծել իր կուսակից, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արսեն Թորոսյանին։ ՔՊ-ական … Read more

Արայիկ Հարությունյանը սխալվում է․ գործազուրկների թիվը մի քանի անգամ ավելի է. Factor

Factor. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրաֆիկ է հրապարակել, որում, ըստ նրա, ներկայացված է Հայաստանում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը 2021-2025 թվականներին։ Այդ թվերը, սակայն, մի քանի անգամ ցածր են Վիճակագրական կոմիտեի շտեմարանում ներկայացված թվերից։ Արայիկ Հարությունյանի հրապարակած տվյալները Վիճակագրական կոմիտեի տվյալներով Հայաստանում գործազուրկների թիվը նախորդ տարիներին հետևյալն է եղել․ 2021՝ 199 հազար,2022` 176.6 հազար,2023` … Read more

Հանրային խոսույթն աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, ատելություն սերմանող ձևակերպումներով, ինչն անընդունելի է․ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է ընդգծել, որ հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, հասարակական տարբեր խմբերի թիրախավորող, պիտակավորող և ատելություն սերմանող ձևակերպումներով։ Ընտրությունների նախաշեմին նման խոսքի տեսակներն առավել լայն տարածում են ստանում և քաղաքական բանավեճի անբաժանելի մասն են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այդ հանգամանքն անընդունելի է և պետք է արժանանա … Read more

Հոսանքազրկման հետևանքով շարքից դուրս է եկել քաղաքացիների կենցաղային տեխնիկան․ Գառնիկ Դանիելյան

2025թ դեկտեմբեր ամսին՝ Ամանորի նախաշեմին, Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած էլեկտրամատակարարման դադարեցման առնչությամբ գրավոր դիմել էի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ փորձելով պարզել, թե ինչ փոխհատուցում է նախատեսվում օրեր շարունակ առանց էլեկտրամատակարարման մնացած քաղաքացիներին․ այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Դեկտեմբեր-հունվար ամիսներին ստացել եմ բազմաթիվ ահազանգեր, ըստ որոնց, հոսանքազրկման հետևանքով շարքից … Read more

ժողովրդագրական հիմնական ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում. Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը ներկայացրել է Ժողովրդագրական իրավիճակի մտահոգիչ միտումները. «ՀՀ պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ժողովրդագրական հիմնական ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում։ Մասնավորապես․ բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների թվաքանակի հարաբերակցությունը կազմել է 127%` նվազելով շուրջ 6 … Read more