Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, կա 5 վիրավոր․ Shamshyan.com

Կոտայքի մարզի Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին 2 մեքենա է բախվել, մեքենաներից մեկը կողաշրջվել է, մյուսը՝ գլխիվայր շրջվել, կա 5 վիրավոր. հայտնում է Shamshyan.com-ը: Վիրավորների մի մասը տեղափոխվել է Երևանի, մյուս մասը՝ Չարենցավանի եւ Հրազդանի հիվանդանոցներ: Դեպքի վայր է ժամանել ՆԳՆ-ի Կոտայքի մարզի վարչության փրկարարական խումբը և հոսանքազրկել մեքենաները, փակել գազաբալոնները:

«Մերիդիան» էքսպո կենտրոնում դժբախտ պատահար է տեղի ունեցել • EU

3 օր առաջ հայտնի «Մերիդիան» էքսպո կենտրոնում դժբախտ պատահար է տեղի ունեցել, 40-ամյա տղամարդը, որը շենքի տանիքում շինարարական աշխատանքներ է կատարելիս եղել, ընկել է եւ տեղում մահացել։  Ներքին գործերի նախարարությունից մեզ փոխանցեցին․ «Փետրվարի 20-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երեւանի շենքերից մեկի տանիքում աշխատանքներ իրականացնելու ժամանակ քաղաքացի է վայր ընկել, կազմված … Read more

Նպատակը` Հայաստանում բենզինի գնի էժանացում բեմադրելն է • EU

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանից դեպի Հայաստան բենզինի արտահանման համար սահմանել է տարանցման սիմվոլիկ գին: Հայաստանի տարածքային կառավարման նախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանին դրա համար: Այս հանգամանքը եւս մեկ անգամ հաստատում է այն պարզ իրողությունը, որ ադրբեջանական բենզինը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական պատմություն է, որի նպատակը Հայաստանում … Read more

Մեծ պահքի երկրորդ՝ Արտաքսման կիրակին

Այսօր Մեծ պահքի երկրորդ՝ Արտաքսման կիրակին է․ Մայր Աթոռում մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ։ Օրվա խորհուրդը հիմնված է Ծննդոց գրքի պատմության վրա, որտեղ Ադամն ու Եվան խախտեցին Աստծու պատվիրանը։ Օրվա խորհուրդը ապաշխարությամբ և խոստովանությամբ Աստծուն վերադառնալն է:

Սևանում դանակահարված 20-ամյա Արամ Խաչատրյանը Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից է

Սևանում դանակահարված 20-ամյա Արամ Խաչատրյանը Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից է․ նա վերջերս էր անցել ծառայության Պաշտպանության նախարարությունում։ ABC Media-ի աղբյուրները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանությունից հետո։ Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին դանակի մի քանի հարվածով Սևան քաղաքում սպանել են երիտասարդին։

Իջեցնելու ենք դեղերի գները 20%-ով. «Ուժեղ Հայաստան»

21 Փետրվարի, 2026 Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5 քայլերից մեկը Հայաստանում դեղորայքի գնի՝ 20 և ավելի տոկոսով նվազեցմանն է վերաբերում։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները քաղաքացիներին իրազեկում են ծրագրի մասին ու շեշտում՝ դեղերի գներն իջեցնելով՝ բարելավելու են մարդկանց առողջությունը։

Թրամփի վարչակազմը քայլեր է ձեռնարկում ներգաղթյալների համար բնակարանային օգնությունը դադարեցնելու ուղղությամբ

Թրամփի վարչակազմը քննարկում է խառը ներգաղթային կարգավիճակ ունեցող ընտանիքների համար դաշնային բնակարանային օգնությունը դադարեցնելու մասին օրինագիծը․ գրում է Reuters գործակալությունը։ ԱՄՆ բնակարանային և քաղաքային զարգացման նախարարությունը հայտարարել է, որ իրենց գնահատմամբ՝ խառը կարգավիճակ ունեցող 20․000 ընտանիքներում բնակվող մոտ 24․000 անօրինական միգրանտ օգտվում է Բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման դեպարտամենտի (HUD) օգնությունից։ Առաջարկվող օրենքի համաձայն՝ ընտանիքը … Read more

Քաղաքապետարանն ինչո՞ւ է սկսում աշխատել, երբ բլոգերները նկարում ու սկսում են խոսել այդ խնդիրների մասին․ հարց՝ Երևանի փոխքաղաքապետին

Քաղաքապետարանն ինչո՞ւ է թերանում աշխատել, և սկսում է աշխատել, երբ բլոգերները նկարում ու սկսում են խոսել այդ խնդիրների մասին։ Այս հարցում ընդունո՞ւմ եք, որ դուք թերացել եք աշխատել․ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին հարց ուղղեց լրագրողը։ «Ձեր ասածից այնպիսի տպավորություն է, որ քաղաքապետարանն աշխատում է միայն բլոգերների շնորհիվ։ Թույլ տվեք չհամաձայնել։ Ես ձեզ ևս մեկ անգամ … Read more

Ձյուն է եկել, աղ ենք լցրել, փոս է առաջացել, ո՞րն է դրա պատասխանատվությունը․ Արմեն Փամբուխչյանը՝ երևանյան փոսերի մասին

Ձյուն է եկել, աղ ենք լցրել, փոս է առաջացել, ո՞րն է դրա պատասխանատվությունը․ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով «փոսառատ» Երևանին։ «Բնական իրավիճակով պայմանավորված՝ գոյացել են փոսեր, ի՞նչ է, ձյունը չմաքրեի՞նք»,- ասաց նա։ Ըստ նրա՝ քաղաքապետարանն առհասարակ բիտումի խնդիր չունի, «բայց ունենք հատվածներ, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում»։ «Մեր մասնագետները … Read more

Աֆղանստանում տղամարդն իրավունք ունի ծեծել կնոջը և երեխաներին՝ պայմանով, որ չկոտրի նրանց ոսկորները

Աֆղանստանի կառավարությունն օրենք է ընդունել, որով տղամարդկանց թույլատրվում է ծեծել իրենց կանանց և երեխաներին, եթե դա չի առաջացնում «ոսկորների կոտրվածքներ կամ բաց վերքեր»․ գրում է The Telegraph-ը։ Աֆղանստանում օրենքն ամուսնական ծեծը դասակարգում է որպես «թազիր»՝ հայեցողական պատիժ, այլ ոչ թե քրեական արարք։ Այն ստորագրվել է «Թալիբան»-ի գերագույն առաջնորդ Հիբաթուլլահ Ախունդզադայի կողմից և փոխանցվել երկրի դատարաններին։ … Read more