Թուրքիան միացել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին – Live News
Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ Անկարայի որոշումը: Այս մասին գրում է ermenihaber.am–ը: Ըստ այդմ՝ Թուրքիան միացել է դրանց՝ սառեցնելով «Իրանի ատոմային էներգետիկայի կառույցի», ինչպես նաև ընդհանուր առմամբ 22 իրանցու և 17 ընկերության ակտիվները: Որոշումը կայացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից և հրապարակվել վերջինիս ստորագրությամբ: