Փորձաքննության ժամանակ փորձագետը չի ունեցել քրեական գործի նյութերը

Ըստ ՍԴ դիմողի՝ վթարի պատճառների պարզումը պահանջել է մասնագիտական եւ տեխնիկական համալիր գնահատում, ինչը փորձաքննությամբ չի ապահովվել Սահմանադրական դատարան անհատական դիմումով դիմած Հայկ Թովմասյանը հայտնել էր, որ իր նկատմամբ մեղադրանքը հիմնվել է փորձագիտական եզրակացության վրա, որի դեպքում իր գործով իրականացված փորձաքննությունը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական իրավունքին, մասնավորապես՝ փորձագետը չի եղել դեպքի վայրում, վթարված ավտոմեքենաները … Read more

Արդյոք օպերատիվ-հետախուզական միջոցառում անելու զեկուցագիրը բավարար է միջնորդության ամբողջական քննության իրականացման համար

Սահմանադրական դատարան դիմած Վարդան Հարությունյանի դիմումի համաձայն` վիճարկվող դրույթներին վերաքննիչ քրեական դատարանի կողմից տրված եւ Վճռաբեկ դատարանի կողմից ընդունելի համարված մեկնաբանության արդյունքում վիճարկված դատական ակտի ստուգումն իրականացվել է առանց դատական գործում համապատասխան միջնորդությունը հիմնավորող նյութի (նյութերի) առկայության, որպիսի պայմաններում բավարար է համարվել դատական նիստի ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն ներկայացրած նույն մարմնի աշխատակիցների … Read more

Սրբուհի Գալյանը շեշտել է, որ ՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը քաղաքական նպատակահարմարության հարց չէ, այլ՝ սահմանադրական պարտավորություն

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել «Պետական իշխանության մարմինների և քաղհասարակության դերը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման հարցում» խորագրով միջոցառմանը։ Նախարարը նշել է, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) իրավական դիրքորոշումները առանցքային նշանակություն ունեն ՀՀ իրավական համակարգում՝ հանդիսանալով Սահմանադրության պաշտոնական մեկնաբանություն և սահմանադրական նորմերի կիրառման պարտադիր ուղենիշ։ Ըստ նախարարի՝ ՍԴ դիրքորոշումները կարևոր դեր են խաղում իշխանությունների փոխզսպումների … Read more

Դիմողը հունվարի 7-ին ներկայացրել է Սահմանադրական դատարանին իր վարչական գործը

Ըստ դիմումատու Արմեն Տիգրանյանի՝ «Դատարանը, պատշաճ գնահատման չարժանացնելով դիմումատուի կողմից ներկայացված վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքերը եւ դրանցով ներկայացված հիմնավորումները, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Առգո Ֆարմ» ՍՊ ընկերությանը տրված դեղերի եւ դեղանյութերի ներմուծման հավաստագրերը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը դիմումատուի բացակայությամբ կազմված լինելը, դիմումատուի՝ վիճարկվող վարչական ակտի կայացման ժամանակ «Առգո Ֆարմ» ՍՊ ընկերությունում … Read more